Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում

Միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության հնարավոր պատվիրատուները Հայաստանից են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Բոլյանի կինը՝ Լուսինե Գասպարյանը։ Վերջինս ամուսնու սպանությունից հետո առաջին անգամ խոսել է Բոլյանի՝ ՌԴ–ում և Հայաստանում ծավալած գործունեության, կիսատ թողած ծրագրերի, սպանության գործի, ամուսնու անվան հետ կապված հրապարակումների մասին։

Աշոտ Բոլյանը սպանվել է 2019թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայում։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։ Բոլյանը եղել է WPKA վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության և գավաթի, ինչպես նաև WPKA վարկածով քիգ բոքսինգի Ասիայի գավաթի հաղթող։ Թաիլանդական բռնցքամարտում Բոլյանը հայտնի էր իր սահմանած հարվածային արագության ռեկորդով։ Հայ բռնցքամարտիկը 2004 թվականին տեղափոխվել էր Ռուսաստան, որտեղ և ավարտել է մարզական կարիերան: Վերջին շրջանում նա գլխավորում էր Հայկական համաշխարհային կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։

Տիկին Լուսինե, ինչպե՞ս իմացաք դեպքի մասին, սպանության օրը խոսե՞լ եք ձեր ամուսնու հետ։

Այդ օրը սովորականի պես Աշոտը եկավ տուն, միասին ճաշեցինք, հետո գնացինք հիվանդանոց՝ մեր երեխային տեսակցության, վերադարձանք տուն, ժամը 19:00–ի սահմաններում նա դուրս եկավ։ Բակում դարանակալած սպասում էր «քիլլերը», ով արեց իր սև գործը։ Ես պատուհանից տեսա, որ ինչ–որ բան է կատարվում բակում, բայց չէի պատկերացնում, որ ամուսինս է սպանվել, հետո իրավապահները բարձրացան և ինձ հայտնեցին կատարվածի մասին։

Ներկայումս ի՞նչ փուլում է գործի քննությունը, պարզվե՞լ է արդյոք սպանության հնարավոր շարժառիթը, կասկածյալներ կա՞ն։

Գործի քննությամբ զբաղվում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, ես համագործակցում եմ ռուս իրավապահների հետ և վստահում եմ նրանց։ Քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում մանրամասեր հայտնել։ Ես փաստաբան չունեմ և, կարելի է ասել՝ միակ անձն եմ, ով շահագրգռված է, որ գործը բացահայտվի և բացահայտվեն սպանության պատվիրատուները։ Ինձ քիչ է հետաքրքրում կատարողը, ինձ համար կարևորը պարզելն է, թե ով է պատվիրատուն։ Ես վստահ եմ, որ պատվիրատուն կամ պատվիրատուները բացահայտվելու են, բայց համոզված եմ, որ Աստված է իրենց պատժելու։

Իսկ կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր պատվիրել սպանությունը, ձեր ամուսինը թշնամիներ ունե՞ր։

Ես կարծում եմ, որ պատվիրատուն Հայաստանից է, բայց առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց։ Ամուսինս անձնական թշնամիներ չուներ, սակայն մշտապես պայքարել է անարդար երևույթների դեմ, պաշտպանել թույլերին ու եթե միջամտում էր ինչ–որ մարդկանց «մութ» պլանները ձախողում, բնականաբար դառնում էր ինչ–որ մարդկանց համար թշնամի։

Այսինքն իրեն դիմում էին, որ ինչ–որ հարցե՞ր լուծեր։

Որպեսզի պատկերացնեք, մի սովորական օրինակ բերեմ։ Շատ է պատահել, երբ հայ բանվորները եկել են էստեղ աշխատելու, 4-5 ամիս չարչարվել, աշխատել են, բայց նրանց չեն վարձրատրել, այսինքն գործատուն «գցել» է նրանց։ Մարդիկ ճարները կտրած զանգում՝ խնդրում էին Աշոտին, ասում՝ օգնեք փողերս ստանամ, որ կարողանամ վերադառնալ Հայաստան։ Ամուսինս մի զանգով լուծում էր այդ հարցը ու դրա դիմաց ոչինչ չէր վերցնում. հիմա ի՞նչ, նա այդ քայլով լավությու՞ն արեց, թե հարց լուծեց, ի՞նչ է, դա անօրինականությու՞ն է։ Իսկ ամուսինս պետական համակարգում էր աշխատում և ապահովված էր։ Մի դեպք էլ պատմեմ, որի մասին ուրիշներից եմ լսել, քանի որ Աշոտը խուսափում էր իր արածների մասին պատմել։ Մոսկվայում մի շուկա կա, որտեղ ադրբեջանցիներն ու դաղստանցիներն անօրինական «նալոգներ» էին հավաքում հայերից ու «նեղում» մերոնց. շուրջ 100 հայի մասին է խոսքը. ամուսինս լուծեց այդ խնդիրը ու 100 ընտանիք ազատվեց այդ խնդրից, բայց դրանից հետո, բնականաբար դարձավ մի խումբ դաղստանցիների կամ ադրբեջանցիների թշնամին և նմանատիպ շատ դեպքեր։ Սրանք խնդիրներ են, որոնցով պետք է զբաղվեին ՌԴ–ում հայերի շահերը ներկայացնող կառույցները, սակայն աչք էին փակում այդ երևույթների վրա։

Որքանով տեղյակ եմ, ձեր ամուսնու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել, կպատմե՞ք այդ դեպքի մասին. հնարավո՞ր է՝ մահափորձի և սպանության հետևում նույն անձն է կանգնած։

Այո, եղել է նման բան, 14 տարի առաջ նոյեմբերի 13–ին դարձյալ Մոսկվայում , նույն այն օրը, երբ տեղի ունեցավ ամուսնուս սպանությունը, չգիտեմ դա պատահականություն էր, թե ճակատագիր... Այդ դեպքը բացահայտվեց, մեղավորները պատիժ կրեցին, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին։

Ձեր ամուսնու սպանությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր նա է կազմակերպել է «օրենքով գող» Մասիվցի Անդիկի՝ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Այս մասին ի՞նչ կասեք։

Դրանք սուտ տեղեկություններ են։ Աշոտն այդ մարդու հետ երբևիցե կապ չի ունեցել, ինչ–որ ուժեր, ովքեր շահագրգռված էին, և որոնց ձեռնտու էր Աշոտի սպանությունը, նրանք են կեղծ լուրեր տարածելով փորձում արատավորել ամուսնուս անունը, սևացնել նրան, ներկայացնել իբրև խաղամոլ, հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող մեկին, մինչդեռ իմ ամուսինը սիրված մարզիկ է եղել և մեծ հարգանք է վայելել թե՛ Ռուսաստանում և թե՛ Հայաստանում։

Գիտեմ, որ անչափահաս երեխաներ ունեք, ինչպե՞ս եք հոգում նրանց կարիքները։

Երեք երեխա ունեմ՝ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրս 17 տարեկան է, Մոսկվայի պետական համալսարանում է սովորում՝ գերազանց, իսկ փոքր որդիս սովորում է 1–ին դասարանում, մինչև հիմա հարցնում է հոր մասին, չգիտեմ ի՞նչ պատասխանեմ։ Ես չեմ աշխատում, բայց աշխատանք գտնելն ինձ համար խնդիր չէ, ինձ համար ամենածանր հարվածն ամուսնուս կորուստն է, ինձ համար ցավ է, որ իր մահվանից հետո որոշ մարդիկ փորձեցին արատավորել ամուսնուս բարի համբավը, սևացնել նրա կատարած գործերը, սակայն նրան ճանաչողները գիտեն, թե ով է նա և ինչ է արել իր երկրի համար։

Խոսքը սպորտային ձեռքբերումների մասի՞ն է։

Ոչ միայն. ամուսինս երբեք չի սիրել խոսել իր կատարած բարեգործությունների մասին, քանի որ չափազանց համեստ մարդ էր։ Ամուսինս շատ է աջակցել տարբեր մարզիկների, շատ էր սիրում իր հայրենիքը, մշտապես օգնություն է ցուցաբերել Հայաստանին և Արցախին թե՛ Ապրիլյան պատերազմից առաջ, և թե դրանից հետո։ Աշոտը լավ հայր էր, լավ ամուսին, նվիրված էր իր ընկերներին, բայց արդյոք բոլորն էին իր համար ընկեր, դա արդեն մեծ հարցական է։ Իր համար փողը երբեք արժեք չուներ, արդար էր և ազնիվ։ Աշոտին Հայաստանում չգնահատեցին, երբ սպորտային հաջողություններ էր արձանագրում, բարձրացնում Հայաստանի դրոշն օտար երկրներում, փորձում էին ճնշել, նեղել... Բայց նա չափազանց լավատես էր...Երկու բան կա մեր ազգի մեջ, որը եթե վերանա՝ ամենահզորը կլինենք. նախանձն է ու ներքին թշնամին, սրա դեմ է պետք է պայքարել։