Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում

Yerevan.today-ը գրում է. «ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է YerevanToday-ի հրապարակած տեղեկությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Ավելին, ԱԱԾ-ից ստացված պաշտոնական նամակում ակնարկվում է ոչ թե մեկ անձի, այլև նույն գործով շղթայաբար անցնող պաշտոնատար այլ անձանց կողմից թույլ տրված չարաշահման դեպքի մասին:

Սակայն, ընդգծենք, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ արդյո՞ք չարաշահողը հրաժարականով համակարգից հեռացած փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է ու ինչպես հրապարակվել էր՝ եվրամիության ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի գործով:

ԱԱԾ-ն մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմնավորելով, որ այս օրերինն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող սույն գործով հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական նյութեր:

Ավելի վաղ YerevanToday.am-ը հայտնել էր, ԱՄՆ-ից անորոշ ժամամանակով հայրենիք է վերադարձել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, և չնայած արձակուրդի մասին իր պնդումներին, ասում են, կանչվել է հարցաքննության, ԱԱԾ-ում իր գործունեությանն առնչվող քրեական գործի նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ կծիկը բացվել է այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ստորագրած փաստաթղթերում ինչ-որ անճշտություններ է նկատել, որից հետո նաև Եվրոպայից հոսող ֆինանսներում լուրջ շեղումներ է նկատվել: Բացահայտումից հետո նախարարը, ըստ աղբյուրի, «պապկայով» շտապել է վարչապետի մոտ ու հենց այնտեղ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականի տեքստն է պատրաստվել, հրամցվել է Հարվարդում սովորելու մոտիվացիայով:

Նկատենք, Տիկին Անափիոսյանը երկար լռում էր և չէր մեկնաբանում իր անվանն շուրջ տարածվող տեղեկատվությունը, մինչդեռ նախարարության միջոցներից հանգամանալից մանրամասներ էին դուրս գալիս ԿԳՄՍ-ում հեղափոխական պաշտոնյաների «ախորժակի մասին»։ Եվ ահա, ԱԱԾ-ն փաստացի հաստատել է տեղեկատվությունը ՝ YerevanTodayին հասցեագրված նամակով:

ԱԱԾ-ի պատասխանը՝ լուսանկարով

Տիկին Անափիոսյանը, իհարկե, շարունակում է համառորեն հերքել չարաշահումների մասին տեղեկատվությունը, և պնդում է, որ իր հրաժարականի հիմքում միմիայն Հարվարդում սովորելու բացառիկ շանսն է եղել, ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է ԱԱԾ կանչվելուն, YerevanToday-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն հայտնի չէ ԱԱԾ-ի կողմից ԿԳՄՍ–ում բացահայտած չարաշահումների մասին որևէ տեղեկատվություն:

Մի ուշագրավ դրվագ ևս. ԿԳՄՍ փոխնախարար տիկնոջ պաշտոնանկությունից առաջ թալանել էին նրա բնակարանը, իսկ գողոնի մեջ, ըստ մամուլում արտահոսքի, եղել էր 200 հազար եվրո գումար, խիստ թանկարժեք ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցերի կոլեկցիան ու արժեքավոր հուշանվերեր:

Գողության դեպքից օրեր անց, փաստորեն, տիկնոջ անսպասելի հրաժարականի տեքստը տարածվեց: Օրեր անց դաշտ նետվեց հաջորդ ինֆորմացիան․ խոսվում էր, որ փոխնախարար Անափիոսյանի բնակարանից գողերն իրականում տարել են այն գործարքի «քեշ բեհը», որի բացահայտումից հետո տիկնոջը կառավարությունից են հարկադրել գրել ազատման դիմումը և մեկընդմիշտ հեղառանալ պետական համակարգից:

ՀԻշեցենենք, տիկին Անափիոսյանի գործառույթը ԿԳՄՍ նախարարությունում եղել է կրթության զարգացման ծրագրերի համակարգումը, և ենթադրվում է՝ շուրջ 500 հազար դոլարի ֆիանանսական շեղումը հնարավոր է դարձել Ասիական զարգացման հիմնադրամի հոսքերի կամ Եվրամիության ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարարության ներսում հիշատակում են Արևիկ Անափիոսյանի հետ փոխկապակցված «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի անունը: Ասում են՝ այս ՀԿ-ին են փոխանցվել մեր պետության հետ իրականացվող մի շարք ծրագրեր, որպեսզի աջ ձեռքով գումարը ձախ գրպանը դնի: Ի դեպ, նույն ՀԿ-ի փորձագետներն են ակտիվ ներգրավված եղել նախարարությունում մշակվող մի շարք ծրագրերում»: