Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Արտադրողների բաց նամակը՝ Փաշինյանին. Առաջարկում են հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կետ փոփոխել

Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ այսօր` ապրիլի 8-ին, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.

«Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ կառավարության հարգարժան անդամներ, Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերով եւ համավարակի հանգամանքով պայմանավորված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանվել է արտակարգ դրություն:

Ղեկավարվելով սույնով՝ Հայաստանի Հանրապետության պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվեցին սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:

Արդյունքում բիզնեսն առերեսվեց ճգնաժամային լուրջ իրավիճակի եւ մարտահրավերների. փաստացի գործունեություն չիրականացնելու հետեւանքով կրում է մեծ վնասներ եւ ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձների վճարման եւ հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը:

Իսկ այս հանգամանքներով պայմանավորված շատ բիզնեսներ հետընթաց կարձանագրեն եւ չեն կարողանա հաղթահարել ճգնաժամն ու գործունեությունը դադարեցնելու ռիսկերը:

Գնահատելի եւ ողջունելի է, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին առավելագույնս աջակցելու նպատակով հաստատեց Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր՝ նախաձեռնելով տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, գործարկելով բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ:

Վերոնշյալը, իհարկե, թույլ կտա խուսափել ընդհանուր տնտեսական ճգնաժամի աղետալի եւ կործանարար որոշ հետեւանքներից:

Մի շարք տնտեսվարողների անունից հայտարարում ենք, որ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հնարավոր այլ ռիսկերի մասին, որոնք հրատապ են եւ կարող են ճակատագրական լինել բիզնեսների հետագա գործունեության շարունակման առումով:

Արձանագրում ենք, որ մի շարք առաջատար եւ խոշոր ընկերություններ, որոնք տասնյակ տարիներ ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ավանդ եւ ներդրում են ունեցել, հանդիսացել են բարեխիղճ եւ պարտաճանաչ հարկատու եւ մեր երկրի տնտեսական եւ սոցիալական կայունության հիմնական երաշխավորներից են, փաստացի չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության կողմից տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքներից, քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշումը թերի է եւ առկա են որոշակի բացեր:

Այն ամբողջապես վերանայելու անհրաժեշտություն ունի՝ տնտեսվարողների եւ տնետսության վերականգնման համար առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով:

Մասնավորապես խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել՝ հաշվի առնելով, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք վերջին 365 օրերի ընթացքում ունեցել են այդ օրերի ընթացքում վճարված հարկերի 1%-ից ավել ժամկետանց հարկային պարտավորություն եւ այդ ժամկետանց պարտավորությունների վճարումը կատարել են սահմանված 30 օրից ավելի ուշ, չվճարված վարկերի դիմաց նրանց նկատմամբ արդեն իսկ կրառվել են տույժ-տուգանքներ:

Ուստի խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել այնպես, որ վերը նշված որոշման շահառու հանդիսանան եւ հնարավորություն ունենան օգտվել ՀՀ կառավարության աջակցությունից` կրած տնտեսական վնասների չեզոքացման միջոցառումներից, բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք օժանդակության ծրագրին դիմելու պահի դրությամբ չեն ունենա հարկային պարտավորություններ»:

Կանխավ շնորհակալ ենք,

Հարգանքով՝

«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ

«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ

«ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲԸ

«ՍԻՓԱՆ» պահածոների եւ ոչ ոգելից խմիչքների գործարան» ՍՊԸ

Վերոստորագրյալ ընկերությունները կոչ են անում նախաձեռնությանը միանալ բոլոր այն ձեռնարկություններին, որոնք այս ժամանակահատվածում բախվել են նույն հիմնախնդիրներին: