Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցը․ AntiFake.am-ի ուսումնասիրության արդյունքները

Հայկական Քաղավիացիայի մասին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության զեկույցի շուրջ AntiFake.am-ը զրուցել է Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Ստեֆան Դը Քեյսմեքերի հետ։

Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Քեյսմեքերը AntiFake.am-ին հայտնել է, որ Օդային անվտանգության կոմիտեի նիստը ծրագրված է մայիսի կեսին, ինչը դեռ պետք է հաստատվի։ Այն կարող է տեղի ունենալ տեսակոնֆերանսի միջոցով, եթե այդ պահին ֆիզիկական հանդիպում իրականացնելու հնարավորություն չլինի։ Նոր կանոնակարգի ընդունումը տեղի է ունենում նիստից մի քանի օր անց։ «Օրակարգային հարցերը մեկնաբանել չեմ կարող»,-նշել է Քեյսմեքերը։

Խնդրի նախապատմությունը. հուլիսյան ստուգումներ

Այսպես, 2019 թվականի հուլիսին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ «EASA»-ն ստուգումներ է իրականացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) և հայաստանյան երկու ավիաընկերությունների՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում և «Atlantis European Airways»-ում և բացահայտել մի շարք թերություններ։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Կանոնակարգ (EC) 474/2006-ում փոփոխություններ կատարելու մասին 2019թ. դեկտեմբերի 9-ի փաստաթղթից։

EASA-ի ստուգումների և Հայաստանի քաղավիացիայում հայտնաբերված թերությունների արդյունքում Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կանգնել են Կանոնակարգ (EC) 474/2006-ի Օդային անվտանգության ցուցակում հայտնվելու վտանգի առաջ։

Ինչ է ԵՄ Օդային անվտանգության ցուցակը (EU Air Safety List կամ ASL)

2005 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը և Եվրոպայի Խորհուրդն ընդունել են Կանոնակարգ (EC) 2111/2005-ը՝ Եվրոպական համայնքի տարածքում գործելու արգելք ունեցող ավիափոխադրողների ցուցակի ստեղծման և ավիաուղևորներին այդ փոխադրողների մասին իրազեկելու մասին։

Եվրահանձնաժողովի Կանոնակարգ (EC) 474/2006-ով հաստատվում է այն ավիափոխադրողների ցուցակը (ԵՄ Օդային անվտանգության ցուցակ), որոնց գործունեությունն արգելվում է Եվրոպական Միության տարածքում։

ԵՄ Օդային անվտանգության ցուցակը ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների ավիափոխադրողների ցուցակ է, որոնք չեն համապատասխանում միջազգային անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Այս ցուցակում ներառված փոխադրողներին արգելվում է թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում, ինչպես նաև դեպի ԵՄ կամ ԵՄ տարածքից։ Այն ավիափոխադրողները, որոնք թռիչքներ չեն իրականացնում դեպի ԵՄ, նույնպես կարող են հայտնվել այս ցուցակում, որպեսզի ԵՄ-ից դուրս ուղևորվող ավիաուղևորները տեղեկացված լինեն դրանց վտանգավոր լինելու մասին։ Եթե երրորդ պետության երկրների անվտանգության վերահսկման մարմինները չեն կարողանում ապահովել միջազգային անվտանգության վերահսկողության կանոնները, նման պետության բոլոր ավիափոխադրողները կարող են հայտնվել ցուցակում։

Ինչ թերություններ են հայտնաբերվել ՔԱԿ-ում

Եվ ահա հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը ավիափոխադրողների շահագործման թույտվությունները թարմացնելիս։ Բացի այդ, ՔԱԿ-ը չի կարողացել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ որոշակի հաճախականությամբ գնահատում է թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը, շարունակական թռիչքներ իրականացնելու համապատասխանության համակարգները և իրականացնում է իր կողմից սերտիֆիկացված ավիափոխադրող կազմակերպությունների սպասարկումը։

Ի լրումն EASA-ի կողմից ստուգումների ընթացքում արձանագրված բացահայտումների, Եվրահանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին նամակով տեղեկացրել է ՔԱԿ-ին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների մոտ հայտնաբերված անվտանգային մի շարք խնդիրների մասին և ՔԱԿ-ի ներկայացուցիչներին ու «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի անձնակազմին հրավիրել Օդային անվտանգության կոմիտեի լսումներին։

Այս կապակցությամբ հետագայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռևազյանն ասել էր. «Խնդիրը սկսեց նրանից, որ մենք ունենք 3 ավիաընկերություն Հայաստանում. «Արմենիա» ավիաընկերություն, «Atlantis European Airways» և «Տարոն Ավիա», որոնք դիմեցին ԵՄ-ում չվերթներ իրականացնելու համար, որտեղ վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան Միջազգային քաղաքացիական ավիացիայի հսկողությունը։ «Արմենիա» ավիաընկերությունն անցավ, «Ատլանտիսը» անցավ՝ մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն»-ը չկարողացավ անցնել աուդիտը։ Դրա հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել Հայաստանի քաղավիացիայի հսկողության վրա»։

EASA-ից հետո «Տարոն-Ավիա»-ում ստուգումներ էր իրականացարել նաև ՔԱԿ-ը և հայտարարել, որ արձանագրված թերությունների հետևանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն, ըստ ՔԱԿ-ի, «Տարոն-Ավիան» որոշել էր ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել էր ավիափոխադրողի թիվ 049 ՕՇՎ-ի գործողությունը:

Բրյուսելյան լսումներ և ՔԱԿ-ի կողմից պարտավորությունների ստանձնում

2019 թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում EASA-ի, Եվրահանձնաժողովի և ՔԱԿ-ի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՔԱԿ-ը տեղեկություններ է հաղորդել իր կողմից իրականացվող վերահսկողության գործողությունների և վերահսկողության ունակությունները զարգացնելու մասին և տեղեկացրել, որ անհրաժեշտություն չկա «Տարոն-Ավիային» հրավիրել լսումների, քանի որ EASA-ի կողմից հայտնաբերված խախտումների հետևանքով նոյեմբերի 7-ին դադարեցվել է վերջինիս օդանավ շահագործողի վկայականի գործողությունը։ «Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցման մասին հայտարարությունը ՔԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նոյեմբերի 6-ին։

Հետագայում Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ եթե ավիաընկերությունը ՔԱԿ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ չդադարեցներ իր գործունեությունը, Հայաստանը կհայտնվեր «սև ցուցակում», ինչից կարելի է ենթադրել, որ Ռևազյանը շահագրգռված է եղել ՔԱԿ-ում առկա խնդիրները լուծել «Տարոն-Ավիայի» գործունեությունը դադարեցնելով։

Հաշվի առնելով այդ պահին առկա տեղեկությունները Եվրահանձնաժողովը կարծիք էր արտահայտել, որ ՔԱԿ-ը պետք է զարգացնի ավիափոխադրողներին ստուգելու ունակությունները, քանի որ դրանց նկատմամբ ՔԱԿ-ն ունի սերտիֆիկացման և վերահսկողություն իրականացնելու պարտականություններ։

«Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցմամբ, սակայն, ՔԱԿ-ի խնդիրները չէին վերանալու, քանի որ EASA-ի մոտ արդարացիորեն հարցեր էին առաջացել, թե ինչու ՔԱԿ-ը նախապես չի կարողացել վեր հանել այն խնդիրները, որոնք բացահայտվել էին EASA-ի ստուգումների արդյունքում։ Ուստի՝ ՔԱԿ-ի ներկայացուցիչներին նոյեմբերի 20-ին հրավիրել էին Բրյուսել՝ պարզաբանումներ ստանալու։ «Հարցեր են առաջացել, թե ինչու կոմիտեն չի նկատել այդ խնդիրները»,-նշել էր Ռևազյանը։

Օդային անվտանգության կոմիտեի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը հույս էր հայտնել, որ ՔԱԿ-ը պարտավորություն կստանձնի, որ օդանավ շահագործողի վկայական կտրամադրի և կգրանցի օդանավերին իր ռեգիստրում միայն այն պայմաններով և այն ժամանակ, երբ լիարժեք կերպով ունակ կլինի վերահսկել դրանց։

Այս լսումների ընթացքում ՔԱԿ-ը նաև պարտավորվել էր Եվրահանձնաժողովին շարունակաբար տեղեկություններ տրամադրել իր վերահսկողական գործունեության մասին և Հայաստանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ուժեղացնելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Թռիչքային անվտանգության պետական ծրագրի (Armenia’s State Safety Programme) հետագա զարգացման ու իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Նշենք, որ Ծրագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին։

Նույն թվականին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները գնահատվել էին բարձր միջին համաշխարհային ցուցանիշներից:

Հիշեցնենք, որ այս մասին խոսվում էր նաև 168.am-ի հրապարակման մեջ, որում մասնավորապես նշվում էր, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Նոյեմբերի 20-ի հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը մտադրություն էր հայտնել EASA-ի օժանդակությամբ և անդամ պետությունների աջակցությամբ Միության տարածքից դուրս Հայաստանում իրականացնել գնահատման այց, որպեսզի ստուգի ՝ արդյոք ՔԱԿ-ի կողմից ավիափոխադրողների սերտիֆիկացումը և վերահսկողությունը իրականացվում է համապատասխան միջազգային անվտանգության չափանիշների: Տեղում գնահատման այցը կազմակերպվելու էր ՔԱԿ-ին և ընտրված հայկական ավիափոխադրողներին ստուգելու համար։