Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանումը Կանադա. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանման ծավալները Կանադայի շուկայում: Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Նա, մասնավորապես նշեց, որ այս փուլում կապեր են հաստատվել կանադացի գործընկերների հետ եւ բանակցություններ են ընթանում հայկական գինու արտահանման վերաբերյալ, որի համային որակները բարձր են գնահատվում այս երկրում: Փոխնախարարը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ալկոհոլային խմիչքները կենտրոնացված են ներմուծվում Կանադայի շուկա: «Կա պետական կազմակերպություն, որը զբաղվում է ներմուծմամբ, որից հետո արդեն մասնավոր հատվածը զբաղվում է մանրածախ ռիթեյլով»,- պարզաբանեց Ավանեսյանը:
Ընդհանուր առմամբ, փոխնախարարի խոսքով, հայկական գինիները, չնայած արտադրության փոքր ծավալին, պետք է տեղ զբաղեցնեն բարձր եկամուտ ունեցող եվրոպական երկրների շուկաներում: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ մինչեւ 2021 թվականի վերջը Հայաստանի համար կավարտվի GSP+ ռեժիմի վավերականության ժամկետը, ինչը թույլ է տալիս մի շարք ապրանքներ զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ երկրների շուկաներ:
«Մենք որեւէ արտոնյալ պայմաններ կամ պայմանավորվածություններ չունենք, ինչպես, օրինակ, մեր հարեւան վրացիները: Սակայն ես կարծում եմ, որ մենք բոլորս առաջին հերթին պետք է աշխատենք հայկական գինիների ճանաչելության բարձրացման ուղղությամբ, ինչը ավելի կարեւոր է, քան մաքսատուրքերը»,- շեշտեց Ավանեսյանը:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը