Էրիկ Գրիգորյանի գաղտնի նախագիծը․ հարված թիկունքից
«Ժողովուրդը» գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պատրաստվում են դիմում ներկայացնել Ազգային ժողով` դժգոհելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործողություններից: Բանն այն է, որ Էրիկ Գրիգորյանը արտակարգ իրավիճակի այս օրերին գաղտնագողի նախագծեր է հաստատել տալիս կառավարության նիստում` սահմանափակելով տեղեկություն ստանալու ՀՀ քաղաքացու, ՀԿ սեկտորի և լրագրողների իրավունքները:
Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, համաձայն որի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։
Ստացվում է, որ, օրինակ, լրագրողները կամ նույն ՀԿ-ները շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկումների։
Ըստ էության, սա հարված է թիկունքից և լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձն է։ Այսպիսի նախագիծ նույնիսկ ՀՀ ամենաքննադատված, այսօր հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը` Արամ Հարությունյանը, չէր հանդգնի կյանքի կոչել, բայց Էրիկ Գրիգորյանը դա անում է: Հուսանք` Աժ-ն, «Իմ քայլը» խմբակցությունը կմերժեն նախարարի քմահաճույքները բավարարող այս նախագիծը, որը բնորոշ է հետամնաց երկրներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը