Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն
«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը իր աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է առավելապես իրավաստեղծ գործունեությանն առնչություն և (կամ) դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավվի Հիմնադրամի կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներում:
Կադրային բանկում ներգրավված անձանց տվյալները դիմողի համաձայնությամբ հասանելի կլինեն նաև այլ մարմինների և կազմակերպությունների համար, որոնք փնտրում են իրավաբան մասնագետներ:
Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին, որտեղ կարող է նշում կատարվել նաև կենսագրական տվյալները այլ մարմիններին և կազմակերպություններին փոխանցելը թույլատրելու մասին: Տեղեկացնում ենք, որ նման նշում չկատարելու դեպքում տվյալների փոխանցում չի իրականացվի: Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կադրային բանկում ներառելու համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար