Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման եւ վերանորոգման աշխատանքները
Ոռոգման շրջանին ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների մաքրման եւ պոմպակայանների նորոգման լայնածավալ աշխատանքներ:
Մաքրման աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի եւ Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը:
ՏԿԵՆ ջրային կոմիտեի, «Ջրառ» ՓԲ ընկերության եւ ջրօգտագործող ընկերությունների ջանքերով կենցաղային, շինարարական աղբից մաքրվել եւ վերականգնվել են ջրամատակարարման համակարգերի շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:
«Ջրառ» ՓԲ ընկերության կողմից մաքրման եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաեւ Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում:
Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին:
Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում նախատեսել է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ 3000 հա ավելացնել ոռոգելի տարածքները: Արփա-Սեւան թունելով արդեն իսկ Սեւան է տեղափոխվել 34 մլն 567 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար