Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, խոսելով արտակարգ դրության պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ՀԴՄ չտրամադրվելու մասին, նշեց՝ պետք չէ առիթից օգտվել և ՀԴՄ չտրամադրել, այդ վարքագիծը չի ընդունվում:
«Օրենսդրությունն ինչպես գործում էր արտակարգ դրությունից առաջ, գործում է նաև հիմա, կարծում եմ՝ ավելի խիստ կգործի այս տեսակի վարքագիծ դրսևորելու պարագայում»,- ասաց նա:
Հարցին, թե այս շրջանում կա՞ն տնտեսվարողներ, որոնք ախտահանիչ նյութեր են սկսել արտադրել, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման բնութագրով ապրանքենր չկան, սակայն նրանք ունեն համապատասխան հավատարմագիր, Սիմոնյանը պատասխանեց, որ անցած շաբաթվա ստուգմուների արդյունքում 20 արտադրողներից 19-ի մոտ կային այդ հավատարմագրերը, և արտադրած ապրանքները համապատասխանում էին նորմային:
«Նախարարությունը հսկում է իրավիճակը, բացթողումներ նման իրավիճակում չենք կարող թույլ տալ: Այն տնտեսվարողները, որոնք ունեն հավատարմագրեր, պարբերաբար համապատասխան ստուգումների են ենթարկվում»,- ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար