Առողջական խնդիրներով ազգականիս 3 օր է՝ դեսպանատնից ուղարկում են օդանավակայան ու հակառակը․ քաղաքացին ահազանգում է
Հայաստանցի երիտասարդը ահազանգում է, որ ՌԴ-ում գտնվող իր ազգականին չեն ընդգրկել Հայաստան տեղափովողների մեջ՝ առաջնահերթությունների շարքում, թեեւ նա առողջական խնդիրներ ունի եւ ամեն րոպեն կարեւոր է, որպեսզի Հայաստան տեղափոխվի ։
«Իմ ազգականն է, նոր է վիրահատվել, դուրս են գրել հիվանդանոցից, գրանցում չունենալու պատճառով հիվանդանոցում չեն պառկացնում, բուժումը շարունակելու և խնամքի կարիք ունի, պետք է՝ Հայաստան տեղափոխվի, առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Արդեն 3 օր է՝ դեսպանատնից ուղարկում են օդանավակայան, օդանավակայանից՝ դեսպանատում, այսօր էլ ասում են տոմս չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդը՝ Արտյոմ Թամրազյանը։
Նշենք, որ վաղը՝ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը, որով 220 ՀՀ քաղաքացի կտեղափոխվի Հայաստան։ Նրանք այն քաղաքացիների մի մասն են, որոնք ապրիլի 2-ին չվերթների հետաձգման պատճառով չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Դեսպանատնից հայտնել էին, որ ըստ առաջնահերթությունների են ընտրել այս թռիչքի ուղեւորներին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է