Պետական աշխատողը ասֆալտ փռողին որտեղի՞ց հասկանա. «խոպանչիները» ծախսում են հոգեպահուստ փողերը
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3 երեխաների հայր 35-ամյա Արմենը տան միակ աշխատողն է. արդեն 10 տարի մեկնում է արտագնա աշխատանքի, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված 2 ամիս գործազուրկ է մնացել։ NEWS.am-ի հեը զրույցում 35-ամկա տղամարդը պատմեց, որ ֆինանսական խնդիր ընտանիքը չի ունեցել, ինքը միշտ աշխատավարձն ուղարկել է ընտանիքին։
«Հիմա ես ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, որեւէ մեկի օգնության կարիքն էլ երբեւէ չեմ զգացել։ Ինչքան գնացել եմ խոպան, աշնանն եկել ու կիսատ թողած հարցեր եղել են, աշխատածս գումարով լուծել ենք, տակն էլ ինչ մնացել է, ասել եմ՝ հոգեպահուստ մնա, մի նեղի օր կծախսենք։ Ի՞նչ պատկերացնեի, որ կգա կարանտին, վիրուս ու մենք փողից էլ կարանտին կմնանք։ Երկու ամիս առաջ արդեն պիտի գնայի, բայց ի՞նչ եղավ։ Հիմա բոլորը մեկուսացած են, ոչ մի հիմնարկ բաց չէ, իբր էն ժամանակները շատ էին այստեղ գործ գտնում, ուր մնաց հիմա»,- ասաց նա։
Նա պատմեց, որ երբ լսել են համավարակի մասին տարիների հավաքած ամբողջ գումարով սնունդ են գնել. «Հոգեպահուստում ինչ կար հանեցինք, ծախսեցինք… ի՞նչ իմանամ՝ ինչքան կտեւի, երեխեքս սոված հո չէ՞ին մնա։ Հիմա լարված, անհանգիստ ամեն օր սպաում ենք, չգիտենք՝ ինչ կլինի վերջը, ինչքան պիտի անաշխատանք մնամ։ Պետությունն էլ որ մեկին օգնի, բոլորն ունեն խնդիրներ, պիտի հուսանք, որ էս ճգնաժամը շուտ կավարտվի, թե չէ սովից ենք մեռնելու։ Վերջը մի օր էս սնունդն էլ կվերջանա, հավերժ չի։ Պետական աշխատողին ի՞նչ կա, իրենք իրենց տներից էլ աշխատում են… ասֆալտ փռողին որտեղից հասկանան»։
Արմենի խոսքով՝ իր նման հազարավոր «խոպանչիներ» կան, որոնք այս օրերին նույն խնդրի առջև են հայտնվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար