Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի թիվ մեկ և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան

 Կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը չէր կարող խուսափել կորոնավիրուսի ներխուժումից, բայց երբ պետության առաջին դեմքը քամահրանքով է վերաբերում, խնդիրներն անլուրջ է ընդունում, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում՝ հայտարարելով, որ դա վնաս չի և թեթև գրիպի պես բան է, կամ երբ առողջապահության նախարարը հայտարարում է որևէ խնդիր չկա, բոլորը կարող են ազատ լինել, կամ երբ քաղաքական նպատակահարմարությունը ավելի բարձր են դասում, քան քաղաքացիների առողջությունը, ստանում ենք այս պատկերը։

«Առաջին դեպքը փետրվարի 29-ին հայտնաբերեցին և մարտի մեկին ասացին, որ կորոնավիրուս կա, բայց դրանից հետո ոչ թե սկսեցին քայլեր ձեռնարկել և հատուկ միջոցառումներ իրականացնել, այլ մարդկանց խմբերով հավաքեցին՝ այդ թվում վարչական ռեսուրսը օգտագործելով, որպեսզի քարոզ լսեն, այդ թույնի ու ատելության մթնոլորտ տարածող քարոզը՝ կապված հանրաքվեի հետ։ Ես համոզված եմ, որ այդ հավաքների ժամանակ այս բարձիթողի վիճակը գագաթնակետին հասավ»,- ասաց Թևանյանը։

Քաղաքագետի խոսքով, մարդիկ լսեցին իրենց ղեկավարին՝ Փաշինյանին և լուրջ չվերաբերեցին կորոնավիրուսին, մինչդեռ երբ հարևան Իրանում առաջին դեպքը եղավ, Հայաստանն արդեն արտակարգ վիճակի պիտի անցներ։

«Չեմ ասում պարտադիր արտակարգ դրություն հայտարարվեր, բայց պետք էր արտակարգ ռեժիմ հայտարարեր։ Դա նշանակում է, որ սահմաններում հսկողությունը պետք է փոխվեր, նախապատրաստեին կարանտինային ռեժիմի, նախապատրաստեին հիվանդանոցները համապատասխան քանակի հիվանդներ ընդունելուն, նախապատրաստեին հատուկ միջոցներ՝ դիմակներ, ալկոգել, թոքերի սարքերը, թեստերը և այլն։ Պարզագույն բժշկական սարքից սկսած ամեն ինչ պետք է պատրաստ լիներ։ Իտալիայից թռիչքները պետք էր կանոնակարգել ու ստուգման ենթարկել։ Այսինքն պետությունը պիտի աշխատեր և իշխանությունը գործողություններ իրականացներ։

Ամեն ինչ թողեցին ինքնահոսի։ Պատահական չի, որ Վրաստանը մեզնից 5-6 անգամ քիչ վարակակիր ունի, 2 մահացածություն, իսկ մեր մոտ 7 հոգի արդեն մահացել է․ սրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով, իշխանությունը չի կարող արդարանալ, որ ամբողջ աշխարհում վիրուս է և մենք բացառություն չենք կարող լինել։ Թևանյանը նկատեց՝ Վրաստանը վառ օրինակ է․ և՛ բնակչության թվով է մեզնից առավել, և՛ ավելի բաց սահմաններ ունի բոլոր կողմերից, և՛ տուրիստների թվով 4-5 անգամ գերազանցում է մեզ։

«Ամեն բան խոսում է այն մասին, որ Վրաստանում ավելի շատ պետք է լիներ վարակակիրների թիվը, բայց հակառակն է տեղի ունեցել, ուրեմն մենք գործ ունենք կառավարման որակի հետ։ Ակնհայտ է, որ իշխանությունը հետագա անելիքների ռազմավարություն չունի։ Օրինակ հիմա ասում են՝ մենք գերադասում ենք մարդու կյանքը տնտեսությունից, բայց ռազմավարությունը ո՞րն է։ Ժամանակը ձգում են, որ ի՞նչ անեն։ Լավ է, որ մարդկանց շփումը պակասել է և արագ չի տարածվի վիրուսը , բայց մյուս կողմից մենք պետք է իրականացնենք թեստավորման աշխատանքներ, օջախային խմբերի բացահայտում ու կարանտիվորման նպատակային և հստակ իրականացում։ Եթե մենք չենք ունենալու ռազմավարություն, կկորցնենք և՛ մարդուն, և՛ տնտեսությունը»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ կառավարությունը չունի ռազմավարություն կորոնավիրուսով վարակման դեպքը բացահայտելուց հետո․ «ԱԺ-ն ընդունեց մարդկանց տեղաշարժը հասանելի դարձնելու օրինագիծը, սակայն բացահայտում է, որ ի՞նչ անի։ Վարակակիրներին գտնելու համար անհրաժեշտ է թեստավորում, պետք է թեստեր ներմուծել, այս վիճակի հետ կապված համաշխարհային փորձ գոյություն ունի»,-ընդգծեց Թևանյանը։

«Միջազգային փորձը հաշվի առնելով՝ մոտավորապես 15-20 հազար թեստավորում է անհրաժեշտ իրականացնել տարբեր օջախային խմբերում և ռիսկային գոտում գտնվողներին։ Եթե դա չի իրականացվելու, մարդկանց տանը պահում ենք, տնտեսությունն էլ անջատում ենք, ո՞րն է մեր ռազմավարությունը։ Այնքան մնանք տներում մինչև աշխարհը վակցինա հայտնաբերի՞ ու մարդկանց ասենք՝ դուրս եկե՞ք։ Իսկ այս ընթացքում քանի մարդ է վարակվելու և մահանալու։

Այսինքն ռազմավարություն և համապարփակ մոտեցում չկա։ Եթե կառավարությունը մեզ ասում է նստեք տանը, դա նշանակում է, որ ինքը 24 ժամ պետք է աշխատի և ոչ թե հեռախոսով զանգեր անի։ Ինչքան պարապ լինի մարդն այս պայմաններում, որ ժամ-ժամուկես հեռախոսով զանգի, ասի՝ բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Դրա համար էլ մարդիկ անլուրջ են վերաբերոմ։ Չէր կարելի այնքան անփույթ լինել, որ թույլ տալ բանակ ներթափանցեր վիրուսը։ Հիմա մեզ տանը նստացրել են, որ ժամանակ շահեն, այդ ընթացքում իրենք ի՞նչ են անում, թեստավորում անում են՝ ոչ։ Ինչպես ես հասկացա՝ 3000-3500 թեստավորում է իրականացվել ընդամենը։»

Թևանյանը նկատեց, որ տարածաշրջանային Իտալիա կամ Իսպանիա չդառնալու համար պետք է կառավարության քաղաքականությունը հստակ երևա։ Նա ընդգծեց նաև, որ մենք սկզբում կանխարգելման փուլը բաց ենք թողել՝ հայտարարելով, որ «կորոնավիրուսն ում շունն է, դա վտանգավոր չի»։

«Ես խիստ կասկածում եմ, որ վարակակիրների լուրջ թիվ կա։ Պարզապես թեստավորում չեն անցել ու պարզ չի։ Եվ քանի որ վարչապետն էլ նպաստել էր այդ ամեն ինչի տարածմանը, փորձում են ծածկադմփոց անեն։ Ես կարող եմ ենթադրել, որ Սյունիքում ու Վայոց Ձորում վիրուսի տարածման ռիսկի մեծացում կար։ Եթե Իտալիայի հետ կապված ամբողջ աշխարհը գիտեր, ինչո՞ւ չէին հսկում այդ չվերթները, ինչո՞ւ մարդկանց չէին մղում մեկուսացման կամ պարտադիր կարանտինավորում։ Չէ որ ամբողջ աշխարհն այդ ճանապարհով էր գնում։ Իտալիայից ժամանողները պարտադիր կարանտինավորվում էին 14 օրյա ժամկետով։ Այն պատկերը, որ մենք ունենք և ունենալու ենք, դրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, այստեղ 2-րդ կարծիք լինել չի կարող, մենք արդարացում չունենք, թե սա ամբողջ աշխարհում ընթացքող երևույթ է»,- ասաց Թևանյանը։

Քաղաքագետը նկատեց, որ ներկա իշխանությունը կաևորեց ատելության քարոզը ՍԴ-ի նկատմամբ, մարդկանց կյանքից ու առողջությունից ավելի, կազմակերպելով հանրահավաք այն ժամանակ, երբ արդեն կորնավիրուսի հաստատված դեպք կար։ Նրա խոսքով, գործող կառավարությունը անարդյունավետ էր մինչև ճգնաժամը, իսկ այս ճգնաժամային իրավիճակը 100 տոկոսով ապացուցեց, որ նրա՝ ոչ կոմպետենտությամբ պայմանավորված լեգիտիմության դիֆիցիտը։

«Այս կառավարությունը ճգնաժամային կառավարման կառավարություն չէ։ Ինքը արդյունավետ էր փողոցում, երբ որ պետք էր գոռալ, փոփոխություններ պահանջել։ Այդ փուլն արդեն անցավ, իրենց առաքելությունն արդեն ավարտվել է 2018 թվականի ապրիլի 23-ին, դրանից հետո պրոցեսն ամբոխի ու փողոցի իներցիայով գնում էր։ Արդեն շատերին է տեսանելի, որ այս կառավարությունը ոչ կոմպետենտ պոպուլիստ և պրոֆեսիոնալ առումով անպետք իշխանություն է»,- ասաց քաղաքագետը։