Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Չպետք է կորոնավիրուսը լինի, հետո նոր հասկանանք, որ անիմաստ ազատազրկում են. փաստաբան

Անազատության մեջ գտնվող անձանց շրջանում կորոնավիրուսի զարգացման հավանականությունը բավական մեծ է. ՔԿՀ-ներում հասարակությունից մեկուսացած են, բայց աշխատողները գնում-գալիս են, ինտենսիվորեն շփվում, և այժմ ողջ աշխարհում գործընթաց է տեղի ունենում, նաև մի շարք միջազգային կառույցների կոչերը հաշվի առնելով՝ խնդիր կա այս ֆոնին դիտարկել կալանավուրումը որպես երևույթ կիրառելու պրակտիկան: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազության այն հայտարարությանը, ըստ որի՝ կդիտարկվի կալանավորված անձանց այլընտրանքային խափանման միջոցի հարցը:

«Այստեղ խոսքը պետք է մի քիչ ավելի խորքային լիներ. չպետք է կորոնավիրուսը լինի, հետո նոր հասկանանք, որ մարդկանց անիմաստ ազատազրկում են: Ազատազրկման քաղաքականությունն ինքնին պետք է շատ ավելի այլ մոդելով լինի, անազատության հետ կապված խափանման միջոցները պետք հնարավորինս չկիրառվեն: Այնինչ մենք տեսնում ենք բավականին ինտենսիվ կիրառում, և կորոնավիրուսը դեպքերից մեկն է, որը ցույց է տալիս այդ խնդրի սրությունը»,- նշեց փաստաբանը:

Անդրադառնալով խափանամն միջոցները փոխելու դեպքում դատախազության որոշման ընտրովի կիրառման հավանականությանը, Օրբելյանն ասաց. «Նման ռիսկ կա, բայց խնդրին պետք է նայել փոքր-ինչ այլ կոնտեքստում՝ դատական քննության ժամանակ համապատասխան որոշումն արդեն դատարանն է ընդունում և ոչ թե դատախազը: Եվ տեխնիկապես առանց նման հայտարարություն անելու էլ դատախազությունը կարող է հրաժարվել մի շարք անձանց կալանքից: Հիմա ընդամենը հայտարարություն է արել՝ ցույց տալու համար, որ մենք հետևում ենք համաշխարհային թրենդներին»:

Փաստաբանը նշում է, որ այստեղ ավելի գլոբալ խնդիր կա, և առհասարակ՝ միջդատական վարույթի ժամանակ կալանքն այն ծավալով չպետք է երբեք կիրառվի, որով հիմա է կիրառվում. «Այնպես որ, այո՛, ընտրովիության ռիսկ կա, բայց դա պայմանավորված չէ այս գործիքի կիրառմամբ, այլ այն հանգամանքով, որ դատախազության պրոցեսների թափանցիկության, դատական վերահսկողության էֆեկտիվության հարցեր կան: Իրականում, եթե դատական վերահսկողության էֆեկտիվությունը միջդատական վարույթի նկատմամբ գա կամ մոտենա այն մակարդակին, որը բոլորս ենք ցանկանում, ապա ընտրովի կիրառելու հնարավորությունն էապես կնվազի»:

Մեր զրուցակցի խոսքով, այստեղ չպետք է դիտարկել գաղափարը, թե մարդիկ պետք է հայտնվե՞ն ազատության մեջ, թե՝ ոչ, որովհետև որոշ մարդիկ գտնվում են անազատության մեջ որպես պատիժ, որոշ դեպքերում էլ խափանման միջոցի նպատակ չի լինում, այլ քաղաքական հետապնդում, ապօրինի կալանավորում, ուրիշ նպատակով կալանավորում և այլն, ու նման դեպքերում ակնհայտ է, որ կապ չունի՝ ա՞յս գործիքը կկիրառվի, թե՞ ուրիշը կլինի. «Խոսքն այն մասին է, որ այս պարագայում չենք կիրառում համաներում. դա լրիվ ուրիշ գործիքակազմ կլիներ, և խնդիրը կլիներ համաներում անել՝ օրենքով, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: Հիմա խոսվում է մի գործիքակազմի, ներքին հանձնարարականի մասին, որ որոշ դեպքերում չկիրառեք խափանման միջոց: Ընդ որում, դա չի կարող դիտվել որպես պարտադիր հրահանգ բոլորի համար կատարելու այն դեպքում, երբ դատախազը կգտնի, որ ամեն դեպքում առկա են խափանման միջոցը չվերացնելու պայմաններ: Պայմանական օրինակ բերեմ՝ սերիական մարդասպանի, ահաբեկչի դեպքում պետք է խափանման միջոցը պահպանվի, բայց դա միևնույն ժամանակ ենթադրում է էապես բարձր ստանդարտ քրեակատարողական համակարգում՝ անվտանգությունն ապահովելու համար, որովհետև զուգահեռ մենք տեսնում ենք նաև հաջորդ խնդիրը, որ այդ համակարգում թեստերի քանակը, չհիվանդանալու երաշխիքները, բուժման հնարավորությունը և նմանատիպ մի շարք հարցեր որոշակի առումով խնդրահարույց են: Եվ անկախ դատախազության մոտեցումից՝ ՔԿՀ-ն ինքը պարտավոր է բաց թողնել այդ մարդկանց՝ անկախ դատարանի որոշման առկայությունից, որովհետև դա կարող է համարվել անմարդկային վերաբերմունք, խոշտանգում՝ կախված խնդրի խորությունից»:

Փաստաբանը հավելում է, որ իր խորին համոզմամբ՝ այսօր կալանավորումը որպես խափանման միջոց շատ ավելի ինտենսիվ է կիրառվում, քան պետք է և թույլ է տրված Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով կամ հարիր է ժամանակակից ժողովրդավար հանարապետությանը. «Կարծում եմ՝ այս գործիքը կիրառելուց հետո էլ ոչ բոլոր մարդիկ են հայտնվելու ազատության մեջ, ովքեր պետք է հայտնվեին»:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատախազության հայտարարությունից անմիջապես առաջ հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելուն և այն մտահոգությանը, որ հանարավո՞ր է սա միտումնավոր բնույթ է կրել, որպեսզի վերջինիս վրա չտարածվի որոշումը, փաստաբանը նշեց. «Այս պահին կդժվարանամ մեկնաբանել դրդապատճառները: Ֆորմալ պատճառն այն է, որ ըստ քրեակատարողական ծառայության՝ հիվանդանոցից դուրս է գրվել: Մենք հիմա որոշակի աշխատանք ենք անում այդ ուղղությամբ վերջնական պատկեր ունենալու համար, և այս պահին մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ: Առաջիկա մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում այս հարցին կարող ենք ավելի համապարփակ անդրադառնալ»:

Իսկ խոսելով հարցից, այսօր որևէ մեկին կալանքից ազատելը կամ անազատության մեջ պահելը չի՞ դարձել քաղաքական նպատակահարմարություն, և այս պարագայում էլ արդյո՞ք չեն լինի այդպիսի որոշումներ, փաստաբանն ասաց. «Ես չէի օգտագործի քաղաքականացված բառը: Կասեի, որ չի ապահովում Սահմանադրության և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախ դատարանի անկախ բառի իմաստը, որը ենթադրում է, որ անկախ ամեն ինչից՝ բացառությամբ օրենքից ու Սահմանադրությունից, դատավորը պարտավոր է կաշկանդված լինել օրենքներով և անկախ լինել մնացած բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ հույզերից, հասարակական և քաղաքական ճնշումներից, ապագայի հետ կապված վախերից և այլն: Եվ այս ամենը պետության պարտավորությունն է, դա դատավորի անձի հատկանիշների մասին չէ, դրանք ինստիտուցիոնալ գործիքներ են, որոնք եթե չկան, մենք պետք է հույս չունենանք, որ մեր դատավորն անվախ կերպարով հանդես կգա:

Եվ երբ մենք տեսնում ենք, որ քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ գործադիր ու օրենսդիր մարմիններից, նախատում, վախեցնում, խելք են սովորեցնում ու բացատրում, թե ինչպես պետք է աշխատի դատավորը, սա ձևավորում է միջավայր, որ դատավորը չի կարողանում անկախ գործել: Եվ այստեղ դատավորը չպետք է լինի անկախ, խիզախ, Սուպերմեն կամ Բեթմեն, նա պարզապես պետք է լինի մարդ, ով իր աշխատանքն է կատարում և լինեն առկա երաշխիքներ, որ իր աշխատանքը կատարելուց ոչ մի խնդիր չի ունենա: Հիմա դրանք չկան, հետևաբար եթե չկան, մենք հետ ենք գալիս նրան, որ քաղաքական իրադրությունն ինչպիսի՞ն է այդ պահին, նմանատիպ որոշումներ կայացնեն, որոշ դեպքերում էլ այդ որոշումները հետաձգեն:

Գալով հարցին՝ կարո՞ղ է լինել քաղաքական նպատակահարմարություն՝ նշեմ, որ կարող է լինել քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված միջնորդությունների ներկայացում կամ չներկայացում, այսինքն, դատախազությունը կարող է որոշել՝ որոշ դեպքերում հանդես գալ, որոշ դեպքերում՝ ոչ, և այստեղ կարող է խտրական վերաբերմունք լինել՝ ում են միջնորդում, որ կալանքը փոփոխվի, ում՝ ոչ:

Եվ երկրորդ՝ իհարկե դատարաններում կարող է նաև որոշակի անկախության պակաս լինել և նմանատիպ հարցեր այլ լուծումներ ստանան: Մենք այսօր տեսնում ենք արդեն բազմաթիվ դեպքեր, ԶԼՄ-ներում առնվազն 4-5 դեպք աչքովս ընկել է, երբ դատավորներն իրենց վարույթում գտնվող գործերով, կորնավիրուսով պայմանվորված որշումներ են ընդունել՝ իրենց նախաձեռնությամբ, պաշտպանների միջնորդությամբ կալանքները փոխել են այլ խափանման միջոցների: Հիմա կարևոր է, որ այս տենդենցը չսահմանափակվի քաղաքական զգայուն գործերով, որովհետև եթե դա սահմանափակվեց, կնշանակի, որ մենք ունենում ենք խտրական վերաբերմունք կամ թաքնված օրակարգ՝ մի շարք անձանց ազատենք, մնացածներին չազատենք՝ անկախ ամեն ինչից»: