Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի: Կառավարությունում այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար հաստատված կորոմավիրուսի դեպք, արձանագրվել ե 59 245 մահ եւ 229 338 մարդ առողջացել է: Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակվում են նոր դեպքերը կորոնավիրուսի: Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք ցավոք սրտի 7 մահ, 43 մարդ առողջացել է եւ այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե էնքանով, որքանով էդ պրոցեսը համարվում է բուժման, որովհետեւ մեծամասնությունը ավելի քան 500 մարդ ըստ էության որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար