Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գազի սակագնի հնարավոր բարձրացումը քաղաքական լուրջ բաղադրիչ ունի. Արա Գալոյան

Ներկայացնում ենք տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հոդվածը, որը հրապարակվել է «Պոլիտէկոնոմիայի» կայքում:

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել:

Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել:

Այս անգամ իշխանությունները հույսը հավանաբար համաշխարհային տնտեսական գործընթացների հետ էին կապել: Որովհետև Եվրոպայից գազի գնի մասին տևական ժամանակ «հուսադրող» լուրեր էին տարածվում: Եվրոպական երկրներում վերջին երկու տաք ձմեռների և այլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով ռուսական գազի գինը նվազում էր: Իսկապես փետրվարի սկզբին գազի բաշխման եվրոպական որոշ կայաններում գազի գինը նկատելի նվազել էր: Հազար խմ-ի դիմաց կենտրոնական բաշխիչ կայաններում գինը 95.7 դոլար էր իջել: Իսկ հոլանդական բաշխիչ կայանում տարեսկզբի 108.4 դոլարի փոխարեն գազը վաճառվում է 101.7 դոլարով: Բայց այս տեղեկության հետ ռուսական մամուլից կարելի էր ճշտել, որ Պետերբուրգի և Սմոլենսկի մարզերում գազը հազար խմ-ն 59 դոլարի փոխարեն իրացվում էր 84-85 դոլարով:

Տնտեսական իմաստով այստեղ հակասություն չկա: Ռուսաստանն իր ներքին շուկայում իրացվող գազի սակագնին գումարում է արտահանման համար գանձվող 30 տոկոսանոց մաքսատուրքը: Իսկ արտաքին շուկայում գազի գնի նվազման վերը բերված թվերը ամբողջական ու ճիշտ պատկեր չեն ներկայացնում: Այն պատճառով, որ գազաբաշխիչ կայանների միջոցով իրացվում-վաճառվում է Եվրոպա մատակարարված գազի չնչին մասը՝ 5 տոկոս: Իրացվող հիմնական զանգվածի գինը որոշվում է կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Իսկապես հիմա եվրոպական երկրներում գազի գինը նվազագույնն է 2005թ․ հետո: Բայց միևնույնն է սպառման երկու-երրորդ ծավալը մատակարարվում է հիմնականում 120-130 դոլար գնով:

Հիմա, օրինակ, 2020թ․ վերջին եռամսյակի համար բանակցություններ գնում են 150-170 դոլարի շուրջ: Տարեվերջին սեզոնային պատճառներով գազի գինն ամենաբարձրն է: Հետևաբար գազ ներմուծող երկրները հաշվարկի հիմքում հենց այդ ժամանակաշրջանի գներն են դնում: Իսկ մյուս սեզոնների ավելի ցածր գինը կարելի է յուրօրինակ «բոնուս» համարել: Այս իմաստով այդ յուրատեսակ «բոնուսից» մենք օգտվել ենք տարիներ շարունակ: Թե՛ պետության, թե՛ տնտեսվարողի համար գազի սակագնի կայունությունը կարևոր ու օտար բառով ասած «կոնմֆորտ» պայման է: Բայց, ի վերջո, գազը բորսայաշուկայական գնանշում չունի: Նույն ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է տարբեր գներով: Ու այդ գնային տարբերության հիմքում միայն շուկայական՝ տվյալ պահի ու հեռանկարային շուկայական գործոնները չեն:

Պարզ է, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա: Այդ բաղադրիչի հարցով մեր իշխանությունները, կարծես, հաջողության չհասան: Ուստի գործադրվեց հին՝ խորհրդային ժամանակներից մեր կառավարիչներին հայտնի մեթոդը: Դրա համաձայն՝ նախ շրջանառության մեջ դրվեց այն լուրը, որ «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է գնաճի 36 տոկոսանոց «խնդրանքով»: Հետո հասարակական շոկը կմեղմվի ավելի ցածր թվերի հրապարակմամբ, ու սպառողի սիրտը մի փոքր կհովանա: Կհովանա՝ «կարող էր ավելի վատ լինել» բանաձևի հանգույն: Այնպես, որ ոչինչ նոր չէ: Իսկ հիմա հնարավոր բանակցությունների ու դրանց հետևանքների մասին հրապարակ նետվող հակասական տեղեկատվությունն այս գործընթացն ավելի դյուրամարս դարձնելու համար է: Հասարակության համար դյուրամարս:

Արա Գալոյան,
Տնտեսական մեկնաբան