Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Անազատության մեջ գտնվողների առողջության համար պետությունն է պատասխանատու. Ռուբեն Մելիքյան

Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մյուս 28-ը ևս մեկուսացված են։ Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել անազատության մեջ պահվող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև իրավապաշտպանների շրջանում։ Համաճարակային իրավիճակի, ազատազրկված անձանց շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

 Պարոն Մելիքյան, արդեն իսկ հայտնի է, որ քրեակատարողական համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, ահազանգեր կան, որ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում։ Ի՞նչ եք կարծում ստեղծված իրավիճակում մեծ չէ՞ հավանականությունը, որ կորոնավիրուսը կմտնի ՔԿՀ–ներ։

Մարտի 16–ին ՀՀ–ում արտակարգ դրություն հաստատելու կառավարության որոշմամբ լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին ՔԿՀ–ներում։ Արգելվեց կալանավորված անձանց հանձնուքների փոխանցումը, սահմանափակվեցին նրանց հետ տեսակցությունները և այլն։ Սակայն այդ միջոցառումների շարքը, իհարկե, ուներ «աքիլեսյան գարշապար»։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէր ՔԿՀ աշխատակիցներին ամբողջությամբ մեկուսացնել և այդ եղանակով կանխել համավարակի «մուտքը» ՔԿՀ–ներ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, ՔԿՀ–ներում պահվող անձինք պետության հոգածության ներքո են, և նրանց առողջության համար ամբողջությամբ պատասխանատու է պետությունը։

Աշխարհի տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցներ են ընտրում և բանտերից ազատ արձակում ոչ ծանր հանցագործություն կատարածներին կամ նախնական կալանքի տակ գտնվողներին։ Արդյոք մեր երկրի համաճարակային իրավիճակը բավարար չէ, որպեսզի Հայաստանը ևս նման քայլի գնա։

Մեզ մոտ այս ուղղությամբ դեռևս տեսանելի քայլեր չկան, միայն կարելի է ողջունել դատական իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից կալանավորումն անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու վերջին օրինակները, երբ դատավորները հղում էին կատարում Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Վերջին օրերի պատկերը, սակայն վկայում է, որ շատ դատավորներ, այնուամենայնիվ խուսափում են այդ հիմքով ազատ արձակել կալանավորներին, անգամ եթե խոսքը վերաբերվում է ոչ ծանր հանցագործության մեջ մեղադրվող և ռիսկային խմբում գտնվող անձանց։ Հնարավո՞ր է դատական համակարգը ազդակ է սպասում իշխանություներից։

Դատական իշխանության դերն այստեղ չի կարող գերակա լինել, քանի որ դատական իշխանությունը կոնկրետ դեպքում կոնկրետ անձի վերաբերյալ է որոշում կայացնում։ Այստեղ պետք է լինի համակարգային լուծում, նոր կանոններ։

Խոսքը օրենսդրական լուծումների մասի՞ն է ։

Իմ պատկերացմամբ՝ քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու վերաբերյալ խայտառակ օրենքը, որը մի օրվա մեջ երկու անգամ արտահերթ նիստ հրավիրելով իշխող քաղաքական ուժն անցկացրեց, պարունակում էր հնարավորություններ, որոնք կարող էին օգտագործվել անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ։ Օրինակ՝ կարելի էր մտածել գոնե այս ժամանակահատվածի համար քրեական դատավարության օրենսգրքում տնային կալանքի ինստիտուտը ներդնելու մասին, և այդ անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային միջոցներով։ Կարծում եմ, ապրիլի 14-ին ավարտվող արտակարգ դրության վերաբերյալ իրավական ռեժիմը կերկարաձգվի, և ես կոչ եմ անում իշխանություններին այսօրևեթ մտածել, որպեսզի այդ որոշման մեջ լինեն ՔԿՀ–ներում պահվող անձանց նկատմամբ ավելի հստակ կարգավորումներ։ Իմ առաջարկած տնային կալանքի գործիքը կարելի է մեծ թվով անձանց նկատմամբ կիրառել։ Կարծում եմ՝ կառավարությունը կարող է ապահովել այս միջոցի տեխնիկական կողմը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, մինչդեռ փաստաբաններն ահազանգում են, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։ Արդյոք մտահոգիչ չէ՞ այս հարցը։

Ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ անազատության մեջ պահվող ցանկացած այլ անձի առողջության մասով պետությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, և այս տեսանկյունից ողջամիտ եմ համարում այն մոտեցումը, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որ քրեակատարողական ծառայողների միջոցով կալանավորների վարակման ռիսկը զրոյացվի։