Տարածքներ վարձակալող ընկերությունները պետք է սեփականատերերի հետ համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով. նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այսօր Կառավարության մամուլի կենտրոնում անդրադառնալով բիզնեսի վիճակին, մասնավորապես հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունն արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար, նախ ասաց, որ սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար:
«Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե´ վարձակալը, թե´ վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը և իրենց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի՝ և´ կրած կորուստները, և´ հնարավորությունները: Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,- ասաց նա և նշեց, որ այս հարցում Կառավարությունը շատ չի կարող միջամտել:
Տիգրան Խաչատրյանը, խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով Կառավարության նախաձեռնած միջոցառումների մասին, հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, արդեն ստացել են 120-ից ավել դիմումներ:
«Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,- ասաց նա և նշեց, որ այդ դիմումներն ստանաուց հետո դեռ պետք է պարզել, թե արդյոք նրանք բավարարում են անհրաժեշտ պահանջներին՝ օրինակ ունեն հարկային և վարկային կարգապահություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար