Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք չի նշանակում հին զենք․ Սերժ Սարգսյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ապրիլի 6-ի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես ասել եմ, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա: «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում պատմել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դա դարձավ շահարկման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ, մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք չի նշանակում հին զենք:
ՀՀ 3-րդ նախագահը այդ մարդկանց հորդորել է դիմել ռազմական փորձագետներին, որոնք կհաստատեն իր խոսքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար