Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձը հրադադարի խախտմանը
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա:
«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀ ԱԳՆ-ն՝ ասելով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող»:
Աղբյուրը՝ tert.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար