Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ բժիշկների ցուցումով շարունակվում է Ռ.Քոչարյանի ստացիոնար բուժումը և հայտնի չէ, թե որքան կտևի այն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա պետք է մի քանի օր ստացիոնար բուժում ստանա։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար