Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայաստանում անազատության մեջ գտնվողները պաշտպանված չեն․ Հայկ Ալումյան

Այսօր՝ ապրիլի 2-ին, կորոնավիրուս է հայտնաբերվել «Վարդաշեն» ՔԿՀ-ի 4 աշխատակցի մոտ։ Աշխարհի շատ երկրներ կալանավայրերում վիրուսի տարածումը կանխելու համար որդեգրել են մի շարք միջոցառումներ։ Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ վերջին օրերին ՀՀ-ում ևս կորոնավիրուսին հղում անելով կալանավորների են բաց թողնել։ «Սկսել են գրավ կիրառել այն դեպքում, երբ ուրիշ դեպքում հազիվ կիրառեին։ Առնվազն 4 դեպք գիտեմ վերջին օրերին»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում անազատության մեջ գտնվողները պաշտպանված չեն։ «Մի այսպիսի միտք գցվեց շրջանառության մեջ, իբրև թե ամենապաշտպանվածները հենց ՔԿՀ-ում պահվող կալանավորներն են, բայց այդ միտքը շրջանառության մեջ գցեցին մադիկ, ովքեր պատկերացում չունեն, թե այնտեղ ոնց է այդ ամենը տեղի ունենում։ Իրականում ամենաանպաշտպանն են իրենք։ Անիրազեկ մարդու առաջին տպավորությունն այն է, որ իրենց այնտեղ փակել են, հետևաբար կորոնավիրուսը չի կարող գնալ-մտնել այնտեղ։ Բայց մարդիկ, ովքեր մի քիչ պատկերացում ունեն, իրենք գիտեն, որ կալանավորները խցում կարող են մի քանի հոգի լինել։ Նրանցից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդիպում է իր պաշտպանի հետ, նրանցից յուրաքանչյուրն այսպես թե այնպես շփվում է քրեակատարողական ծառայողների հետ, իրենց ճաշ են բերում, երբ որ հանձնունքները թույլատրված չէ, որոշակի իրեր են բերում։ Իրենք որոշակի մակերեսների են դիպչում, որին, օրինակ, դիպչել է ՔԿՀ աշխատակից, և եթե խցում գոնե մեկը դարձավ վարակակիր, հնարավոր չէ դրանցից մեկն ու մեկը խուսափի»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է անի այս դեպքում պետությունը, փաստաբան Ալումյանը նշեց, որ համակարգում պետք է բոլորին տոտալ ստուգել՝ ՔԿՀ աշխատակիցներին, կալանավորներին, անմիջապես վարակակիրներին ոչ վարակակիրներից անջատել․ «Եթե այնտեղ սկսվեց, իսկ ես վախենում եմ, որ դա շատ հեռու չէ, այնտեղ կատաստրոֆիկ արագությամբ է տարածվելու ու շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ դիմել էինք մի գործի շրջանակներում, թե քանի հոգու են թեստավորել համակարգից, և պատասխանեցին ընդամենը 8 կալանավորված կամ դատապարտված և երեք աշխատակցի են թեստավորել ամբողջ համակարգից։ Բոլորին անգամ ամեն հերթափոխ մտնելիս պետք է ստուգել»։

Ալումյանը, որը նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է, անդրադանալով նրա անազատության մեջ գտնվելուն նշեց․ «ՔԿՀ-ում կա առնվազն մեկ կալանավոր, որն անազատության մեջ է պահվում կոնկերտ վարչապետի հրամանով, առանց որևէ հիմքի և խախտելով օրինական բոլոր ընթացակարգերը։ Երբ մենք խոսում ենք մնացած բոլոր կալանավորների մասին, ես մտածում եմ՝ իշխանությունները կուզեն՝ նրանք չվարակվեն, կուզեն կանխել, բայց Երկրորդ նախագահի դեպքում, կարծում եմ, որ հնարավոր է գտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կուզեն»։