Ձեր օրինակով են մեծանալու մեր երեխաները
Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Ընդամենը մի քանի օր տևած կռիվը իր մասշտաբներով, լարվածությամբ ու դաժանությամբ գերազանցեց այն ամենը, ինչ եղել էր մինչև այդ։ Հակառակորդը և մեզնից լավ էր պատրաստվել այս անգամ, և լայն աջակցություն ուներ, և օգտագործեց անակնկալի գործոնը։ Հաշվարկն արված էր այնպես, որ թևային գրոհներով շեղելով և կաշկանդելով մեր հիմնական ուժերը, գլխավոր հարվածն ի վերջո հասցնեն մեր պաշտապնության կենտրոնին, ճեղքեն և կազմալուծեն այն, ու կանգնեցնեն մեզ անշրջելի փաստի առաջ։
Այս հրեշավոր պլանը իրականություն կդառնար, եթե մեր ժողովուրդը մի մարդու պես ոտքի չկանգներ այդ օրերին, ու իր հերոս զավակների կյանքի ու առողջության գնով չկանգնեցներ հակառակորդին։ Այսօրվա խաղաղությունը իրենցից յուրաքանչյուրի նվաճումն է, ու մենք բոլորս պարտք ունենք այն տղերքի առաջ, որոնք այդ օրերին իրենց համառությամբ, նվիրվածությամբ, եղբայրությամբ մինչև վերջ կանգնեցին իրեց մարտական դիրքերում, ու կանգնեցրին հակառակորդին։ Ու անսահման պարտք ունենք այն հերոս տղերքի առաջ, որոնք նաև իրենց կյանքը տվեցին նրա համար, որ մենք այսօր խաղաղ ու անպարտ ապրենք։
Ձեր հիշատակը հավերժ է, եղբայրներ։ Ձեր օրինակով են մեծանալու մեր երեխաները, ձեր գործն են շարունակելու մեր հաջորդ սերունդները։ Հանգչեք խաղաղությամբ, հավերժ ՓԱՌՔ ձեզ։
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար