Ընդդեմ կորոնավիրուսի. բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ են, աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով։ Բուժաշխատողները մի փոքր հանգստանում են, կրկին սկսում են իրենց աշխատանքը»:
Բուժաշխատողների մեջ շա՞տ են վարակվածները։ «Ես նման ինֆորմացիա տալու իրավասություն չունեմ»: Ի դեպ, մի քանի օր առաջ ձեր մոտից տեղեկություն ստացանք, որ չնայած թե՛ պետական, թե՛ բարեգործական օժանդակություններին, բուժաշխատողները դեռ լրացուցիչ վարձատրություն չեն ստացել։ «Ոչ, արվել եւ արվում է, պլանավորում ենք անել ավելին»:
Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ծանրությունն իրենց վրա կրող բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, կամավորները մի քանի հարյուր հազար դրամ են ստանում, նոր ուժեր են ներգրավվում, այդ թվում եւ մեկուսացածների խնամքի մասով, կամավորների դեֆիցիտ չկա, երիտասարդ բժիշկ-բուժքույրերն առանձնապես շատ ակտիվ չեն, իսկ առավել տարիքով բուժաշխատողները, մանավանդ՝ բուժքույրերը անձնազոհաբար աշխատում են եւ ուզում են աշխատել, սակայն տարիքային ցենզ է սահմանված` մինչեւ 50 տարեկան, 50-ից բարձրերին չեն ներգրավում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին