Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել

Օրենքը, որով կառավարությունն արտակարգ դրության ժամանակ պետք է վերահսկեր մարդկանց տեղաշարժը, հեռախոսազրույցները, երեկ ինչ-ինչ պատճառներով չանցավ երկրորդ քվեարկությամբ։ Միգուցե կառավարությունը հասկացա՞վ, որ սա չափազանց է, քանի որ նախագիծը շոկի մեջ էր գցել շատերին։ Անգամ նրանք, ովքեր ի սկզբանե հիացած չեն եղել Նիկոլ Փաշինյանով ու թիմով, զարմացած են՝ ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել։

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը hraparak.am-ի հետ զրույցում սա որակեց որպես անօգնական մոտեցում կորոնավիրուսի տեսանկյունից եւ տոտալ վերահսկողություն՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ «Օրենքը որեւէ կապ չի կարող ունենալ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ, որովհետեւ այդ տոտալ եւ տոտալիտար միջոցառումը, որը նախատեսված է դրանով, ամենեւին չի բերելու այն արդյունքին։ Ասել է թե՝ նույն բանն է, ինչ ասեղ փնտրես խոտի դեզի մեջ»։ Հիշեցնենք․ համաճարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն ուզում էր իրավունք ստանալ՝ միջամտելու քաղաքացիների անձնական տվյալներին․ բջջային օպերատորները պարտավորվում էին տրամադրել հաճախորդների տեղորոշումը ու նրանց կատարած զանգերի տվյալները՝ պարետատանը։ Լարիսա Ալավերդյանն ասում է․ եթե մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության նման ոտնահարումները կարող էին արդարացվել արտակարգ իրավիճակով ու կորոնավիրուսով, ապա Եվրոպայում էլ կորոնավիրուսի համաճարակ է, բայց այնտեղ ոչ ոք դրակոնյան օրենքներ չի ընդունում։ «Նման բան չկա, այսինքն՝ մենք առաջինն ենք այդ գյուտն անում։ Եվ եթե դա լիներ ընդունելի, ապա, հավատացեք, դրանք անմիջապես կկիրառվեին պետություններում, որոնց ընտանիքի մեջ մենք ենք»,-մեկնաբանեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։ Նրա խոսքով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 4-րդ հոդվածում կան կարգավորումներ՝ արտակարգ իրավիճակի հետ կապված։ Մասնավորապես, այն դեպքերի, թե ինչ սահմանափակումներ կարող են լինել այն ժամանակահատվածներում, երբ վտանգված են հանրային առողջությունն ու պետության անվտանգությունը։ Նախ, դրա մասին պետք է հայտնվի Միավորված ազգերի կազմակերպությանը։

Լարիսա Ալավերդյանը հարցնում է՝ արդյոք հայտնե՞լ են դրա մասին։ Նաեւ ասում է, որ միջազգային օրենսդրության մեջ կա այսպիսի հասկացություն՝ «մարդու իրավունքների սահմանափակումների սահմաններ»։ Այդ սահմանների հիմնական գաղափարն այն է, որ որքան էլ նման անհրաժեշտությունների պահանջ լինի, միեւնույն է՝ դրանք պետք է հարիր լինեն ժողովրդավարական պետության սկզբունքներին, լինեն առկա ռիսկերին համաչափ։

Նա մեջբերեց նույն համաձայնագրի մեկ այլ՝ 6-րդ հոդվածը, որն ասում է․ «Վերը թվարկված իրավունքները չեն կարող լինել որեւէ սահմանափակումների առարկա, բացի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն օրենքով»։ Լ․ Ալավերդյանը հավելեց, որ Եվրոպական կոնվենցիայով չի թույլատրվում մարդու անձնական կյանքին հանրային իշխանությունների կողմից միջամտոթյունը, բացի այն դեպքերը, երբ դա նախատեսված է օրենքով։ «Սա կա, բայց կարդում եմ՝ «․․․եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ՝ ազգային անվտանգության, հասարակական կարգի ու հանրության առողջության պահպանման համար»։ Այսինքն՝ ժողովրդավարական նորմերը դրվում են որպես վերին աստիճանի սահմանափակող որեւէ սահմանափակումների ժամանակ»,- մեկնաբանում է նա։

Մինչդեռ այս նախագծով իրավունք է տրվում միջամտել ցանկացած մարդու անձնական կյանքին, անկախ նրանից՝ նա կապ ունի՞ կորոնավիրուսի հետ, թե՞ ոչ։ Այսինքն՝ տեղորոշել նրա գտնվելու վայրը, անձանց շրջանակը, որոնց հետ խոսել է։ Հայաստանի առաջին օմբուդսմենը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է օրենք ընդունվի 2․5 միլիոն բնակչության ու 15 օրվա համար։ «Ինչո՞ւ պետք է դա որպես օրենք մտցվի․ եթե կան կոնկրետ ինչ-որ բաներ, որոնք պետք է վերաբերեն կոնկրետ անձանց, որոնք կարող են առնչություն ունենալ կորոնավիրուսի հետ, ապա դա պետք է աներ Տիգրան Ավինյանը՝ ինչ-ինչ ձեւերով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։