Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակումը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում 2019թ. սեպտեմբերին կատարաված ավազակային հարձակման դեպքը եւ 30 հազար ԱՄՆ դոլարի հափշտակման դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը. նրանցից մեկը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով, իսկ մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին