Չվճարած կոմունալ ծախսերը հետագայում ինչպես են բաշխվելու. Ներկայացրեց Ավինյանը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած ասուլիսում պատասխանեց հարցին՝ եթե արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կա կոմունալ վճարումներ չիրականացնելու, ապա հետագայում այդ վճարումներն ինչպես են բաշխվելու եւ հանրությունն ինչպիսի լուծում է տեսնելու:
Ավինյանը նշեց, որ համոզված է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ է ունեցել:
«Կարծում եմ՝ ինչ-որ բանաձեւով լուծումներ կտրվեն եւ պետք է սպասենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արձագանքին: Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է, եւ եթե մենք սահմանափակել ենք նրանց տեղաշարժը, ապա նրանք կդժվարանան կոմունալ վճարումներն իրականացնել»,- ասաց նա:
Պարետը հավելեց, որ բոլոր էլեկտրոնային հարթակները հիմա գործարկել են եւ բոլորին կոչ արեց, որ հնարավորության դեպքում օգտվեն էլեկտրոնային հարթակներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին