Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով
Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով. գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Անժելա Ե.-ն 2019 թվականի հոկտեմբերի 24-ին հյուրընկալվելով իր մտերիմ Ալեքսան Մ.-ին պատկանող՝ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցի տնակ՝ ոգելից խմիչք օգտագործելու համար վերջինիս կողմից դիտողության արժանանալու առիթով, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ալեքսան Մ.-ին։
Ալեքսան Մ.-ն «Գյումրու» բկ-ում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 04:30-ին, ստացված մարմնական վնասվածքից վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Գործը մակագրվել է Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին