Դատական ակտը ցանկության դրսեւորում էր. Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։
«Ակնհայտ ծայրահեղ ապօրինի որոշում էր, այլ ելք չկար, քան վերաքննիչ բողոք ներկայացնելը։ Դատական ակտը ցանկության դրսեւորում էր, ոչ թե պատճառաբանված որոշում։ Դաական ակտում ցանկություն էր արտացոլված։ Դատական ակտը պետք է լինի նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասով»,- ասաց փաստաբանը։
Անանյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կախված է այն հանգամանքից, թե ում կմակարգվի բողոքը. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն սուբյեկտիվ է։ Այնուամենայնիվ ամեն ինչ կախված է, թե ում կմակագրվի բողոքը։ Քանի դեռ բողոքը չի մակագրվել շատ ակնկալիքների կամ պակաս ակնկալիքների մասին մեկնաբանություն տալը չեմ կարող»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:
Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոում կայացրել։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Անանյանը հայտնել էր, որ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա հավելել էր, որ Բեգլարյանը գտնվում է արտասահմանում՝ բուժման մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին