Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան
Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք այս պահին օգտագործում, որը հավանաբար կանջատենք: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպիսին է դինամիկան ծանր վիճակում գտնվող 14 պացիենտների մոտ, ինչին նախարարը պատասխանեց. «Միջազգային վիճակագրություն կա, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիայի է անցնում, ապա հիմնականում 50 տոկոսը գնում է ինկուբացիայի եւ դրանց շատ քիչ տոկոսն է ապրում: Մեր թվերը փոքր են եւ կանխատեսում անել մեր թվերի վրա դժվար կլինի: Ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ ունենք մի դեպք, որ ծանր է, երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել եւ միջին կդառնա շուտով, ապա նաեւ կապաքինվի»:
Նրա խոսքով, քրոնիկական հիվանդություններն են կանխորոշում ելքը. «14 ծանր հիվանդներից 13-ն ունեն քրոնիկական հիվանդությունները, մեկը պարզապես շատ ուշ է դիմել: Այդ երիտասարդը երկկողմանի թոքաբորբ ունի ու եթե մի քիչ շուտ դիմած լիներ, հնարավոր է, ինքն էլ ծանրի չհասներ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին