ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան
Ռուսաստանը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, եւ դա որոշակի անհանգստություններ է առաջացրել Հայաստանում, այդ թվում բիզնես շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետեւ այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այդ փաստը հաստատվեց նաեւ քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան, եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է»,-հայտարարեց Փաշինյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին