Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա. Արտակ Տոնոյան

Զինված ուժերում շարունակվում են համաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրրուսի ներթափունցումը կանխելու համար: Այս մասի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, չորս զինծառայող անգամ չունեն ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկ զինծառայողի մոտ թույլ արտահայտված ջերմություն է»,-ասաց նա և հայտնեց նաև, որ այսօր նոր նմուշառումներ, նոր մեկուսացածներ չունեն, իսկ արդեն մեկուսացվածների վիճակը լավ է, տրամադրությունը բարձր:

Անդրադառնալով այլ երկրներում խաղաղապահ առաքելություններ իրականացնողներին՝ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ մեր զորախմբերի զինծառայողներն առողջ են, կատարում են իրենց առաջ դրած խնդիրները։ Նրա հետ զրույցում խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը խոսեց խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մասին։

«Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել, նույնիսկ կոնտակտավոր չկա»,- ասաց Արտակ Տոնոյանը՝ ընդգծելով, որ իրենք մշտական կապի մեջ են արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի հետ։

Այնուհետև տեսակապի միջոցով կապ հաստատվեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զորախմբերի հրամանատարների հետ։

Աֆղանստանի զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում ծառայոությունն անխափան իրականացնելու համար․ «Մեր խաղաղապահներն իրականացնում են Աֆղանստանի Մազար-Է-Շարիֆ քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված ռազմաբազաներից մեկի պաշտպանությունը։ Այս պահին վիրուսի հետ կապված ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա։ Զինծառայողներին բաժանվել են սպիրտային լուծույթներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաճախակի ախտահանել իրենց ձեռքերը»,- ասաց նա և ընդգծեց, որ ծառայությունն իրականացվում է անխափան կերպով։

Կոսովոյի զորախմբի հրամանատար, մայոր Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ալկոգելով օրական նվազագույնը 6-7 անգամ ախտահանում է կատարվում։

«Մեր անձնակազմն առողջ է, հրամանատարությունը կատարում է բոլոր միջոցառումները, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի։ Այստեղ 1 հոգի, ոչ մեր անձնակազմից՝ ազգությամբ բուլղարացի, վարակվել է 3 օր առաջ, երբ վերադարձել է արձակուրդից, որից 1 օր հետո նա հոսպիտալացվել է և մեկուսացվել»,- նշեց Սարգսյանը։

Լիբանանի զորախմբի հրամանատար, կապիտան Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները։ «Իտալացիների կողմից այստեղ իրականացվել են դասընթացներ, թե ինչպես զերծ մնանք կորոնավիրուսով վարակվելուց և դրա տարածումից։ Ներկա պահին մեր 32 զինծառայողից բաղկացած անձնակազմը կատարում է հերթապահություն՝ դիմակներով և ձեռնոցներով։ Մենք ծառայություն ենք իրականացնում 24/7 ռեժիմով, ապահովելով անվտանգություն։ Մեր անձնակազմն ապահովված է բժշկական ձեռնոցներով, սպիրտով և դիմակներով»,- ասաց նա։