Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել
Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 12-րդ շենքի դիմաց, որտեղ նա փորձել է կայանել ավտոմեքենան:
Առաջացած վիճաբանության ընթացքում տաքսու վարորդը բռունցքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և գլխի տարբեր հատվածներին, այնուհետև՝ սուր կտրող ծակող գործիքով մի քանի անգամ հարվածել է Խաչատրյանի աջ թևի բազկի հատվածին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հովածով՝ ծեծի համար:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան:
Նշենք, որ տաքսու ծառայություն մատուցող անձը նախկինում մեկ անգամ արդեն դատվածություն ունեցել է: Ճիշտ է, այն մարվել է, բայց դատապարտված է եղել զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու, պահելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին