Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը. Ռեստորանների միության տնօրեն (տեսանյութ)

 

Կառավարության առաջարկությունը տնտեսվարողներին՝ բանկերից վարկ վերցնել և դրանով վճարել աշխատավարձեր, հարկային պարտավորություններ կատարել, հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսի վիճակն ավելի է ծանրացնելու: Շատ բիզնեսների դեպքում նոր վարկային միջոցներ ներգրավելը տանելու է սնանկացման, ոլորտի փլուզման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը:

«Ստացվում է այսպես, բանկի միջոցով գումար ես վերցնում որպես սննդի ձեռնարկություն, բայց ռեստորանները, սրճարանները փակ են և չգիտենք՝ երբ են բացվելու: Այդ գումարով վճարում ես աշխատավարձ, վճարում ես հարկեր և դու չես աշխատում այդ պահին, և չգիտես՝ երբ ես աշխատելու: Ստացվում է՝ գումար ես վերցրել, որպեսզի քո պարտավորություններն ապահովես պետության համար կատարումը՝ հարկերի տեսքով, նաև քո սոցիալական պարտավորությունները, բայց արդեն թաղված ես փոսի մեջ և ավելի ես թաղվելու: Բավականին մեծ գումար է լինելու, չաշխատող բիզնեսն ինչպես է 3 ամիս հետո այդ գումարի մարումը սկսելու»,- նշեց նա:

Վահե Գևորգյանի խոսքով՝ նոր վարկային պարտավորություն վերցնելը ավելի է ծանրացնելու առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող բիզնեսին, և ի վերջո, շատերին հասցնելու է սնանկացման. «Սա բերելու է ոլորտի փլուզման, իսկ այս ոլորտը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում, մենք երկրի հանրային սննդի ոլորտի լավ իմիջ ենք ստեղծել»,- ասաց նա:

Ռեստորանների հայկական միությունը քննարկել է Կառավարության առաջարկությունների փաթեթը և եկել այն եզրահանգման, որ գործանական առումով նպատակահարմար չէ նոր վարկային միջոցների ներգրավումը:

Վահե Գևորգյանի հայտնեց, որ հանրային սննդի ոլորտում ներգրավված են 30 հազարից ավելի աշխատողներ. «Մեր ոլորտի օգնությունն առաջին հերթին հանրային շահով է պայմանավորված, որովհետև եթե այս ոլորտը փլուզվի, շատ աշխատատեղեր կփակվեն, մի քանի ամիս հետո այս ոլորտի ձեռնարկությունները ի վիճակի չեն լինի նույն հարկերը վճարել և այդ մասով նաև բյուջեն կունենա կորուստներ: Քանի որ մեր ոլորտը շաղկապված է այլ ոլորտների հետ, գեներացնում է ավելի մեծ արժեք, քան միայն իր վճարած հարկերն են»:

Նախօրեին կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ բիզնեսը կարող է դիմել բանկերին, առավելագույնը 500 մլն դրամ ստանալ՝ աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային պարտավորությունների կատարման և կոմունալ վճարումների համար։ Կառավարությունը կամ համաֆինանսավորելու է, կամ սուբսիդավորելու է տոկոսները, բայց ոչ բոլոր վարկերի դեպքում։

Հանրային սննդի ոլորտը ճգնաժամի մեջ է, բայց ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները տեսնում են դրա լուծման ուղիները: Ռեստորանների հայկական միությունը հանդիպումներ է նախաձեռնել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել է առաջարկություններ: Իհարկե, հաշվի առնելով նաև պետության բարդ դրության մեջ հայտնված լինելու հանգամանքը, ներկայացվել են ոչ մաքսիմալիստական առաջարկություններ:

«Այս իրավիճակում հարցը մեր համար հավելյալ շահույթի խնդիրը կամ նույնիսկ մինիմալ շահույթով աշխատելը չէ: Խնդիրը մեր ստեղծածը՝ ռեստորանները, սրճարանները, այս ոլորտը չփլուզելու մասին է: Նվազագույն կորուստներով դուրս գալու, ոչ թե շահույթի»,- ասաց Վահե Գևորգյանը:

Առաջարկներից մեկով Ռեստորանների հայկական միությունը խնդրել էր հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի ու եկամտահարկի վճարումը։

«Հիմա առաջարկում են, որ մենք վերցնենք տոկոսով վարկ, այդ վարկն ավելի է ծանրացնելու մեր բեռը, մենք այդ վարկով ենք վճարելու հարկերը, հետո նորից այդ վարկը վճարելու ենք: Ինչ տարբերություն, կարելի էր դրա դիմաց տալ հարկային արձակուրդ՝ չծանրացնելով ընկերությունների վարկային բեռը»,- նկատեց նա:

Մեկ այլ կետով միությունն առաջարկել էր ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը:

«Մեր առաջարկների փոխարեն ստացել ենք հետևյալ փաթեթը. փոքր ձեռնարկությունների համար յուրաքանչյուր 5-րդ աշխատողի կտրվածքով կառավարությունը տրամադրելու է աշխատավարձ: Առավելագույնը մարդը ստանալու է մեկ անգամ, իր աշխատավարձի մինչև 20 տոկոսը: Միջինացված այդ աշխատավարձը 100 հազար դրամի չափով վերցնելով՝ անձը ստանալու է 20 հազար դրամ: Ի՞նչ խնդիր է սա լուծելու․ մեր ասածը դա է, որ մենք գնահատում ենք, որ ինչ-որ ձևով փորձ է արվել, բայց այդ փորձը ուղղակի գումար է փոշիացնելու, էֆեկտ չի տալու: Այդ 20 հազար դրամը մարդու սոցիալական վիճակի վրա որևէ ազդեցություն չի ունենալու»,- նշեց Վահե Գևորգյանը:

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, որ օրավարձով աշխատողներ չկան Հայաստանում, կան գրանցված և չգրանցված աշխատողներ, Ռեստորանների հայկական միության տնօրենը նշեց, որ կան մատուցողներ, հավաքարարներ, որոնք ծառայություններ մատուցելու պայմանագրերով են աշխատել, այլ կերպ ասած, օրավարձով:

«30 հազարը այս ոլորտի մշտական աշխատողներն են, իհարկե կան մատուցողներ, հավաքարարներ, որոնք ծառայություններ մատուցելու պայմանագրերով են աշխատել: Այսինքն, բովանդակային առումով կան օրավարձով աշխատողներ: Այդպիսի ձևակերպում՝ օրավարձով աշխատող, մեր ոլորտում միգուցե չկա, բայց սպասարկման ծառայություն մատուցելու պայմանագրերով ծառայությունները կարող են մատուցվել մեկ օրվա, մեկ ժամվա, այսպիսի կարճ ժամանակային հատվածի համար: Մենք շարունակելու ենք մեր սոցիալական պատասխանատվությունը կատարել:


Մեր ոլորտի ձեռնարկությունները վճարել և վճարելու են հարկադիր պարապուրդի դիմաց»,- ասաց Վահե Գևորգյանը:


Մանրամասները՝ տեսանյութում: