Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին: Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս:
Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն առավելագույն արդյունավետությամբ նպատակային ոլորտային քաղաքականություն վարել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ կարգավորումները փոփոխել:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ստեղծված պայմաններում պետությունը պետք է զարգացնի միջին մասնագիտական կրթությունը՝ իրականացնելով ժամանակի առաջադրած նոր մասնագիտությունների դասավանդում եւ դրանց թվի ավելացում:
Բայց մեր վերջին օրենսդրական բարեփոխումների արդյունքում կրճատվել էին մասնագետների պատրաստման ծավալները եւ էականորեն նվազեցվել էր միջին մասնագիտական հաստատությունների զարգացման գործընթացը, քանի որ վճարովի կրթությունը միջոցների լրացուցիչ հոսք էր ապահովում ուսումնական հաստատություններում, ինչն առաջնային նշանակություն ունի կրթական պրոցեսը որակյալ կազմակերպելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին