Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարություն է տարածել
Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանն անդրադարձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը։ Արտակ Գալստյան անվամբ ֆեյսուքյան օգտատերը, որն առավել հայտնի է Վանոյի Արտակ մականվամբ, գրառում է կատարել այն մասին, որ Յուրի Խաչատուրովը խուսափում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և այդպիսով խոչընդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը: Միաժամանակ, նա նշում է, որ վերջինս հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ մի շարք հարցերի պատասխաններ:
«Քանի որ հարկ չենք համարում գրագրություն սկսել Արտակ Գալստյանի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուստի հորդորում ենք վերջինիս՝ զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց: Միաժամանակ, հայտնում ենք, որ նմանատիպ հայտարարություններ կատարելու համար Յուրի Խաչատուրովը գրեթե 2 տարի առաջ դիմել է դատարան ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունները և որպես վնասի փոխհատուցում վճարել 2 մլն դրամ: Ընդ որում, պետք է փաստել, որ Ստեփան Գրիգորյանը չունի որևէ ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար և հնարավորինս ձգձգում և հետաձգում է դատական նիստերը:
Միաժամանակ, դատավարության ընթացքում ուսումնասիրել ենք այն տեղեկատվության աղբյուրները, որին նիստերի ընթացքում հղում է կատարել Ստեփան Գրիգորյանը: Հղումների աղբյուրը armcrimenews.com լրատվական կայքն է, որը ներկայումս փակված է, իսկ կայքի հիմնադիրը այդ նույն Արտակ Գալստյանն է եղել, ում նկատմամբ հարուցվել և քննվել են բազմաթիվ քրեական գործեր՝ տվյալ կայքում և այլ կայքերում կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով մարդկանց շորթմամբ զբաղվելու համար:
Ուստի, կրկին անգամ, հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց»,- ասվում է հայտարարությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին