Արցախում Մուկուչյա՞ն եք գտել, եթե գտել եք, ասեք մենք էլ իմանանք. Գուրգեն Եղիազարյան
Սա եկել է առաջին հերթին Արցախի հետ հարաբերությունները ոչնչացնելու։ Նիկոլ շնորհավորում եմ ստացվում է, քաղաքականության մեջ հետաքրքիր բան գրանցվեց 30 տար անց ամերիկացիները Արցախին զրկեցին օգնությունից։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ սա ուղիղ կապ ուներ Արցախում անցկացվելիք նախագահի ընտրությունների հետ եւ որ ամեն ինչ արվում է, որպեսզի Վիտալի Բալասանյանը չլինի նախագահ. «Այսօր Բալասանյանն ունի 42 տոկոս եւ վստահ եմ այն ավելի է աճելու։ Արցախում Մուկուչյա՞ն եք գտել, եթե գտել եք ասեք մենք էլ իմանանք, որովհետեւ այս կորոնավիրուսի պայմաններում դուք այդպես խրոխտ գնում եք ընտրությունների, կարելի է մտածել, որ ցանկանում եք, որ այս վիճակը, երբ փողոցում մարդ չկա, օգտագործեք մի քիչ թիվ գրեք եւ անտեսեք Արցախի հերոսի 42 տոկոսը։ Չի՛ ստացվելու, որովհետեւ Արցախն այն երկիրը չի, արցախցիներն էլ այն մարդիկ չեն, որ սուսուփուս կուլ գնան ամեն ինչին»։


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...