ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին։
Մեր տեղեկություններով՝ պատճառը դեռեւս 2019 թվականին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանի ձերբակալությունն է եղել՝ կաշառքի գործով։ Բանն այն է, որ որոշում է կայացվել այս քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն, իսկ վերջինս էլ դիմել է ԲԴԽ-ին՝ հարցաքննության հրավիրելու համար։
Մեր տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանի կողմից կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ, ուստի այդ պատճառով էլ ՀՔԾ-ն դատավոր Անտոնյանին կանչել է հարցաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունները, թե արդյոք քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ, եւ, առհասարակ, դատավոր Անտոնյանը հարցաքննվել է, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին