«Արված կանխատեսումները կորցրել են իրենց արդիականությունը». Բյուջեում նույնպես կարվեն փոփոխություններ
Մենք բյուջեի մասին օրենքում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ ունենանք ծախսերի ու եկամուտների մասով. սա առանձին քննարկման թեմա է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ եւ հավելեց. «Անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի եւ առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:
Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել եւ ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ եւ ավելի խորը տրամաբանությամբ»:
Պայմանավորվեցին, որ մինչեւ ապրիլի 1-ը կկարողանան թեկուզ հեռակա կարգով կառավարության նիստ անել եւ այս փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին