ՊԵԿ-ը պետք է եռակի խիստ լինի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի․ Փաշինյան
ՊԵԿ-ը պետք է եռակի խիստ լինի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, մանրածախ առեւտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են ստացվում, որ լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան. «Համարում են, որ ճգնաժամային իրավիճակ է, եւ մեծ ուշադրություն չեն դարձնի: Ճիշտ հակառակը՝ հիմա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ակնկալում է, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ, խանութներ չեն աշխատում եւ այս պրոցեսի հասցեատերերը շատ ավելի քիչ են: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետեւ որեւէ արդարացում չկա: Մանավանդ խանւթների շրջանառություններն էականորեն աճել են»,-ասաց Փաշինյանը:
Նա կարեւորեց, որ չպետք է թույլ տալ, որ այս ճգնաժամային պայմաններում տխրահռչակ սովորություններն ակտիվանան: «ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երեւույթների նկատմամբ»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ արձագանքեց, որ իրենք ամբողջ ծավալով աշխատում են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին