«Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում». Եթե այսպես մնա, 7-օրյա ռեժիմը չի երկարացվի
Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ:
«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ եւ իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,-ասաց վարչապետը:
Իր հերթին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախորդ տարի մարտ-ապրիլին Երեւանում ունեցել ենք մոտ 500 հազար ուղեւոր, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով. «Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղեւոր, որը նշանակում է, որ ընդհանուր ուղեւորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է նաեւ մարզերում»:
Ինչ վերաբերում է վարակվածության դեպքերին, Ավինյանն ասաց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կկարողանանք տեղավորվել եւ ավել օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...