Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Կառավարությունը գաղտնի որոշում է ընդունել, որը հերթական խայծն է․ ճնշում են գյուղացուն»․ Հրաչ Բերբերյան

«Եզակի դեպքերից է, որ այս կառավարությունը փորձում է գյուղացուն օգնել։ Անտոկոս վարկ տրամադրելը հոյակապ է, եթե, իրոք, դրանք խոսքեր չեն և գյուղացուն կծառայեն։ Այսօր մենք էլ ենք պատրաստ միանալ այդ ծրագրին և կառավարությանն օգնել ամենաբարձր որակի ցորենի, կարտոֆիլի, սոխի սերմացու հասցնել հայ գյուղացուն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն։

Ինչ վերաբերում է այս պահին գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, նա ասաց, որ դեռ չի լուծվել Շիրակի մարզի ոռոգման ջրի հարցը․ «Բազմիցս պահանջել ենք վարչապետից պատժել այն մարդկանց, որոնք Արփի լիճը դատարկել են, բայց ոչ մի քայլ չարվեց։ Քրեական գործ պետք է հարուցվեր։ Կառավարությունն էլ գաղտնի որոշում է ընդունել, որ 2020թ․ հունվարի 1-ից էլ ֆերմերները չեն կարող իրենց համար սերմացու ձեռք բերել, այլ պետք է միջնորդ առևտրային կազմակերպություններից ձեռք բերեն։ Սա հերթական մի խայծ է, որ վաղն այդ ֆերմերը կդառնա առևտրային կազմակերպություն, որովհետև սերմի խնդիր ունեն ֆերմերային կոլեկտիվ տնտեսությունները։ Նախկինում միայն ֆերմերները կարող էին ներկրել։ Այսօր Շիրակի ֆերմերները բախվել են այդ խնդրի հետ, և հիմա ստիպված կանոնադրություն են փոխում, որ այդ սերմացուն ստանան։ Մի կողմից՝ գյուղատնտեսության զարգացման մասին են խոսում, մյուս կողմից՝ ճնշում են գյուղացուն»։

Հրաչ Բերբերյանը ճիշտ է համարում այն, որ կառավարությունն այլևս չի զբաղվում գյուղացուն պարարտանյութ տրամադրելու հարցով․ «Կառավարությունն ի՞նչ գործ ունի՝ պարարտանյութով, թունաքիմիկատով կամ դիզվառելիքով զբաղվի: Պետք է ազատ վաճառք լինի, և սուբսիդավորումը կառավարությունը տա գյուղացուն, ոչ թե բանկերին։ Կտեսնենք, եթե գյուղացուն շատ են փորձում ճնշել՝ տարբեր օրենքներով, մենք էլ մեր խոսքը կասենք։ Արդեն գյուղացին էլ է հոգնել։ Հիմա կարտոֆիլի ցանքատարածությունները կպակասեն։ Իմիջիայլոց, երբ վարչապետը հարցրեց՝ մենք պարենային անվտանգությամբ ապահովվա՞ծ ենք, ի պատասխան՝ նրան խաբեցին՝ ասելով, թե 160 տոննա կարտոֆիլ ունենք։ Այդ կարտոֆիլը ներկրված է Բելառուսից, այն մեր հայրենականը չէ։ Հասանք նրան, որ սկսեցին կարտոֆիլ ներկրել, և սա այն հանրապետությունն էր, որն արտահանում էր։ Հացազգիների լուրջ ցանքատարածություններ ենք կորցրել, որի վերականգնելու միակ ձևը մենք գիտենք, եթե պետք է կօգնենք կառավարությանը, իհարկե, դատարկագլուխներին չենք օգնի, այլ կառավարության բանիմաց անդամներին, եթե նրանք կան»։