«Գալոչկա». Ինչո՞ւ էին ԱԺ նիստում փորձում որոշակի արհեստական ակտիվություն ապահովել «Իմ քայլի» պատգամավորները
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, եւ իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով։
Իհարկե, պետության համար կարեւոր է ցանկացած հարց, սակայն հազիվ թե օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք չէին կարող սպասել գոնե 2 շաբաթ: Ավելին, նաեւ այնպիսի տպավորություն է, որ օրակարգը հագեցվել է արհեստականորեն՝ ընդամենը քառօրյայում քննարկվող հարցեր ունենալու նպատակով։
Հավելենք, որ քննարկումներն անցնում են հիմնականում «իմիջիայլոց»։ Ի դեպ, քննարկումներում փորձում են որոշակի արհեստական ակտիվություն ապահովել իշխանական պատգամավորները, ինչը եւս համապատասխանում է ժանրի կանոններին։ Սակայն, չնայած այդ ամենին, օրակարգը երկու օրում սպառվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին