Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պարետի որոշմամբ ընդունված սահմանափակումներն անհրաժեշտ են, բայց դրանցում առկա են անորոշություններ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուսումնասիրել է Պարետի կողմից ընդունված վերջին որոշումները, որոնցով սահմանափակումներ են մտցվել տնտեսական գործունեության նկատմամբ և անձանց տեղաշարժի իրավունքում։ Փաստահավաք խումբն այդ որոշումները համարում է անհրաժեշտ գործողություններ, սակայն որոշումների ուսումնասիրությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա են անորոշություններ, թերություններ և հակասություններ, որն էլ հանրության և տնտեսվարողների, ինչպես նաև առանձին գործունեությամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների մոտ առաջացնում են դժգոհություներ։ Այս առիթով Փաստահավաք խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ընդունված որոշումների օբյեկտիվությունը, կանխատեսելիությունն ու արդարացիությունն ապահովելու նպատակով Փաստահավաք խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցության պատրաստակամություն է հայտնում պարետատանն ու կառավարությանը։

Այդ նպատակով կոչ ենք անում հանրությանը և մասնագիտական շրջանակներին մեզ ուղարկել այն բոլոր տեղեկությունները, փաստերն ու հանգամանքները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ եք համարում լրացուցիչ պարզաբանումներ տալը։

Փաստահավաք խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնում ենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ.

1․ Տնտեսվարողների գործունեության տեսակների թույլատրումն ըստ ՏԳՏ դասակարգիչների կարող է առաջացնել անորոշություններ և չարդարացված սահմանափակումներ այն պատճառով, որ տարբեր առևտրային ընկերություններ գրանցման պահին իրավասու մարմիններում գրանցվելիս հայտնել են ՏԳՏ դասակարգիչ, սակայն օբյեկտիվ պատճառներով այժմ փաստացի իրականացնում են միանգամայն այլ գործունեություն, որն էլ կարող է իրավական ձևական պատճառներով հանգեցնել կոնկրետ ընկերության գործունեության չարդարացված դադարեցման․ օրինակ՝ օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը թույլատրված է, սակայն ներկայումս դրանով զբաղվող ընկերությունները գրանցման պահին որպես գործունեության տեսակ գրանցել են այլ ծառայությունների համար նախատեսված ՏԳՏ դասակարգիչ, որի գործունեությունն արգելված է։

2․ Թիվ 14 որոշման 1-ին մասի 2-րդ կետով թույլատրվում է այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք իրենց աշխատանքները կազմակերպում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Այս առնչությամբ բազմաթիվ տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններում կան անորոշություններ, քանի որ վերջիններիս համար հստակ չէ, թե «բացառապես» եզրույթով կոնկրետ ինչիպիսի կանոն է սահմանվել, օրինակ՝ հաճախորդների հետ աշխատանքները (սպասարկումը կամ առևտուրը) պետք է լինի բացառապես առցանց եղանակով, թե այդ ընկերության աշխատակիցների միջև աշխատանքների կազմակերպումը պետք է լինի բացառապես հեռավար, թե՝ երկուսը միասին։

3․Առաքման ծառայություն ունեցող ընկերությունների առաքիչներն արդյո՞ք պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, եթե այո, ապա արդյո՞ք յուրաքանչյուր պատվերի դեպքում պետք է լրացնել առանձին թերթիկ։

4․ Ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունն արգելված չէ։ Ազատ տեղաշարժի սահմանափակման և ինքնամեկուսացման կանոնների հաշվառմամբ արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները կարող են գնալ աշխատանքի։ Եթե ոչ, ապա արդյո՞ք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ոչ առևտրային կազմակերպությունները, պայմանավորված կոնկրետ գործունեությամբ կամ առաքելությամբ, ինչպես նաև կանոնադրական նպատակներից ելնելով, ունեն պայմանագրային և ֆինանսական պարտականություններ, որոնց չկատարելը կարող է առաջացնել պատասխանատվություն։

5. Արդյոք կարող են ծնողներն անչափահաս երեխաների հետ միաժամանակ դուրս գալ ֆիզիկական վարժություններ կատարելու։

6. Ինչպե՞ս պետք է փաստաբաններն աշխատեն տեղաշարժման թերթիկով, եթե վերջիններիս գործունեության առանձնահատկություններով պայմանավորված կարող են այցելել այնպիսի վայրեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք։

7. Արգելելով որոշ ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը՝ վտանգի տակ է դրվել թույլատրված ընկերությունների գործունեությունն․ օրինակ՝ թույլատրված՝ Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր իրականացնող ընկերությունն իր գործունեությունն ապահովելու նպատակով օգտվում է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, որոնց գործունեությունը դադարեցված է, ինչը նշանակում է, որ թույլատրված ընկերությունը չի կարողանա գործել լիարժեք։

8․Արգելված տնտեսվարողներից շատերն ունեն սեփական կամ վարձակալությամբ շենքեր, շինություններ և պահպանման ենթակա այլ գույք։ Արգելելով անձանց տեղաշարժը՝ մասնավորապես այդպիսի ընկերությունների աշխատողների, փաստացի վտանգի տակ է դրվում նշված շենքերի, շինությունների և պահպանություն պահանջող այլ գույքը։

Ներկայացված խնդիրները համարում ենք ամենահրատապներից և դրանց հրատապ լուծումը համարում ենք անհրաժեշտություն։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական և փորձագիտական շրջանակներում աշխատելու պարետատան և կառավարության հետ։

Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել 043 20 52 63 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեի միջոցով»: