Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել մանիպուլյացիային. վարչապետի խոսնակը
Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում. վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հորդորում է չտրվել մանիպուլյացիային: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերը նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։ Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։
Նշենք, որ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել էր, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ Կենտրոնը շեշտել էր,«Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։ Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրել էր նաեւ ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։
.jpg)


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին