Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Համաշխարհային կրճատում-ռեցեսիա․ կորոնավիրուսի տնտեսական հետքը

Politeconomy.org-ը գրում է․ «Արտակարգ դրությունն իրենից բացի այլ թեմա չի հանդուրժում: Իսկապես այս պահին կորոնավիրուսից զատ այլ թեմաները երկրորդ պլան են մղվել: Աշխարհի բնակչության մոտ 22 տոկոսն այս պահին ապրում է պետությունների հայտարարած կարանտինի պայմաններում: Դատելով գործընթացներից՝ կարանտին հայտարարած պետությունների քանակն ավելանում է օր օրի: Ճիշտ նույն արագությամբ, ինչ արագությամբ վերանայվում են տնտեսագիտական հիմնարար մոտեցումները:

Եվրամիության Ֆինանսների և էկոնոմիկայի խորհուրդը անդամ երկրներին թույլատրեց անտեսել գործող ֆինանսական նորմերը: Եվրամիության անդամ երկրներն իրավունք ստացան «խախտելու» բյուջետային դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 տոկոսը չգերազանցելու արգելքը: Այդ երկրները կարող են նաև մոռանալ ՀՆԱ/պետական պարտք հարաբերության 60 տոկոսը չգերազանցելու նորմը:

Պանդեմիայի պարագային, փաստորեն, երկրների կառավարություններին առաջարկվում է փորձել փրկել սեփական տնտեսությունները ցանկացած գնով: Ընդհանուր նորմ-սահմանափակումներ չկան: Վերպետական բոլոր միջազգային կառույցներն արագ-արագ վերանայում են 2020թ․ տնտեսական իրենց կանխատեսում-ծրագրերը:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որ երկու-երեք ամիս առաջ համաշխարհային տնտեսության 2-ից 2.5 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հիմա հակառակն է պնդում: Ըստ նրա փորձագետների՝ 2020-ի տնտեսական ցուցանիշներն ավելի վատ են լինելու, քան 2008թ․ ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այսինքն բացահայտ խոսվում է համաշխարհային տնտեսության կրճատում-ռեցեսիայի մասին:

Եվրամիության Տնտեսական խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ երկրի կառավարությունը հենց այս շաբաթ (այսինքն 3-4 օրվա ընթացքում) այս տարվա բյուջեի նոր նախագիծ կներկայացնի Բունդեսթագին: Հայտարարվեցին նոր նախագծի որոշ մանրամասներ: Գերմանիայում մանր ու միջին բիզնեսին 3 ամիսը մեկ 15 հազար եվրո կհատուցվի: Կստեղծվի խոշոր տնտեսվարողների աջակցության հիմնադրամ, որին կհատկացվի 600 մլրդ եվրո: Ծրագրվում է 3 մլրդ եվրո հատկացնել երկրի հիվանդանոցներին:

Սա, պարզվեց, արևմտյան պետությունների թույլ տեղն է: Համարյա նույն արագությամբ տնտեսական ծրագրերի մասին հայտարարեց ԱՄՆ-ը: Թրամփի հայտարարությունը նախկինի նման շատ պատկերավոր էր՝ «Ամերիկան շատ շուտով կրկին կբացենք բիզնեսի առջև»: ԱՄՆ-ն միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ: Այս երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ միջոցառումների ծրագիր ընդունելուց առաջ (դեռևս մարտի 15-ին) վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվեց նվազագույնի՝ 0-0.25 տոկոս:

Նկատելի է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիության անդամ երկրները ճգնաժամային իրավիճակի հաղթահարման առաջին քայլ համարում են տնտեսությունը հնարավորինս շատ վարկավորելը: Հավանաբար առաջին անգամ մեծ տնտեսություն ունեցող երկրները համարյա միաժամանակ սկսում են հնարավորինս շատ «փող տպել»:

Վերպետական միջազգային կառույցները տվել են իրենց համաձայնությունը: Այսօր դժվար է գնահատելը, թե ինչ հետևանք կունենան կատարվող քայլերը: Հատկապես հետաքրքիր կլինի դիտել, թե ինչ կկատարվի միացյալ արժույթ ունեցող Եվրամիության անդամ երկրների տնտեսական կյանքում: Նրանք այս պահին, կարծես, չեն փորձում միասնական քաղաքականություն մշակել: Բայց մխիթարող է այն փաստը, որ համաշխարհային պանդեմիա ասածը արևմտյան երկրներում պիկին է հասնում այն պահին, երբ արդեն համարյա լիովին հաղթահարվել է Չինաստանում: «Աշխարհի գործարան» համարվող երկրում տնտեսությունը սկսում է վերականգնվել: Ցավոք, առայժմ դժվար է ասել, թե ինչ արագությամբ և ինչ հաջողությամբ:

Իսկ մեր տնտեսության «գլխի գալիքը» հնարավոր կլինի քննարկել արտակարգ վիճակը հաղթահարելուց հետո:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան