Արցախում քվեների համար պայքարը վճռական փուլ է մտնում
«Հայաստանի Հանրապատությունը» գրում է. «12 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ասել է թե` պատգամավորական մանդատների համար առաջին անգամ համամասնական ցուցակներով պայքարելու են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որոնցից առայժմ չորս կուսակցություն է ներկայացված գործող Ազգային ժողովում:
Արտախորհրդարանական (այդ թվում` ընդդիմադիր դաշտից) մի քանիսն իրենց գործունեությամբ հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող կուսակցություններ են, որոշներն էլ կայացման ճանապարհին են, փորձում են ընտրողների վստահությանն արժանանալ և մյուս պատգամավորների հետ նոր խորհրդարանի մաս կազմել:
Հաշված օրեր են մնում քարոզարշավի ավարտին: Եվ, բնականաբար, քաղաքական ուժերի միջև պայքարն ավելի է թեժանում: Իսկ ինչպես կուսակցությունների կողմից համամասնական կարգով ներկայացված ընտրացուցակներն են փաստում, քաղաքական որոշ ուժեր մեծ ակնկալիքներ ունեն: Այդ մասին է վկայում նրանց «անսահմանափակ» կազմը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին