«Ժողովուրդը սպասում է մեզ». Գեւորգ Պետրոսյան
Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ադրադառնալով ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ պետք է հետաձգել ԱԺ այն նիստերը, որոնք չեն առնչվում արտակարգ դրությանը:
«Ի վերջո խորհրդարանական պետությունում կարեւոր մարմինը սա է, ճիշտ է՝ արտակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Ուրիշ բան, կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել ու վատառողջության պատճառով աշխատանքի չներկայացողների բացակայությունը համարել հարգելի, բայց այսօր մենք, եթե մեր տները նստենք, ժողովուրդն ո՞ւմ երեսին նայի էլ: Դրա համար ես պաշտպանում եմ պարոն Միրզոյանի տեսակետը, մենք պետք է աշխատենք»:
Պետրոսյանը շեշտեց` խորհրդարանական պետությունում եթե ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. «Իսկ մենք ընդհանրապես չպետք է մտածենք մեր պետության վախճանի մասին: Ես կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին, որ մենք շարունակենք մեր աշխատանքը: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, Ընտանեկան օրենսգրքում պետք լինի փոփոխություն անել անապհով երեխայի ալիմնետ վճարելու համար, մենք ասենք՝ արտակարգ իրավիճակ է, մենք նիստ չենք անում: Կյանքը շարունակվում է, պետք է մասնակցել կյանքին եւ հատկապես խորհդարանականները իրենց առողջության հնարավորության սահմաններում պետք է աշխատեն: Ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու իրավունք, եւ դա իրականացնում է ԱԺ-ն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին