Վարչապետին հայհոյելու համար քաղաքացուց ներողություն պահանջելու փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից քաղաքացուց ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):
Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Երևանի մետրոյում, երբ վարչապետը նախընտրական բուկլետ էր բաժանում, մի երիտասարդ աղջիկ այն պատռեց և նետեց վարչապետի ուղղությամբ։
Միջադեպից հետո համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում աղջիկը «Գյուղապետ» մականունով մի քաղաքացու հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, իսկ «Գյուղապետն» էլ այդ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Այնուհետև «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել էին «Գյուղապետի» հետ և պահանջել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել էր: Դրանից հետո «Գյուղապետը» նշել էր, որ տեսանյութը սարքած է, և ինքը չի զրուցել այդ աղջկա հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին