Իրականացվել է իրանական բեռնատարների 98 ուղեկցում. փոխոստիկանապետ
Կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում Հայաստանի ոստիկանության գործողություններն իրականացվում են 2 փուլով: Այս մասին ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ առաջին փուլն անցկացվել է փետրվարից, ոստիկանության աշխատակիցներն Իրանից ժամանող բեռնատարներն ուղեկցել են սահմանից մինչեւ տերմինալ, որ թույլ չտան վարորդների շփումը բնակչության հետ: Ոստիկաններն իրականացրել են 459 բեռնատարների 98 ուղեկցում: Ոսստիկանների վրա է դրված մեկուսացվածների եւ ինքնամեկուսացվածների վերահսկման գործառույթը. «Գոլդեն փելեսի», Նորքի հիվանդանոցի, «Զվարթնոց» օդանավակայանի, «Ռենկո» ընկերության շենքի:
Երկրում արտակարգ դրություն մտցնելուց հետո երկրորդ փուլում մեկուսացման վայրերի թիվը մեծացել է: «Վերահսկումն իրականացվում է 24 ժամ»,- շեշտեց Մհրյանը: Միաժամանակ իրականացվում է տրանսպորտի, առեւտրի օբյեկտների վերահսկում: Մարտի 22-ի դրությամբ՝ հուղարկավորության բյուրոնները կատարում են պարետատան պահանջները՝ միջոցառումները ոչ ավելի, քան 20 մարդու մասնակցությամբ անցկացնելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին