Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն». Փաշինյանը կարեւորել է գյուղկոոպերատիվների ձեւավորումը

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարեւոր եւ հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարեւորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով: Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն եւ կարեւորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում:

Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի եւ արդյունավետ հնարավորություններ կան:

Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձեւավորելու եւ ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան:

Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձեւավորումը Հայաստանի Հանրապետությունում: «Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար: Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, եւ հիմա էլ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան: Այս ուղղությունը, իհարկե, շատ կարեւոր է, բայց այստեղ կառավարությունից եւ պետական մարմիններից ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձեւավորենք հստակ չափանիշներ: Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, եւ որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել եւ այդպես շարունակ»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռեւս քննարկվման փուլում են գտնվում:

Այնուհետեւ ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ:

Պատասխանատուները զեկուցել են ժամանակին եւ պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների եւ ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով: Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արոտավայրերի ջրարբիացման, գյուղերում կոոպերատիվների զարգացման, խաղողի մթերումը պատշաճ կազմակերպելու, վերամշակող ընկերություններին ցուցաբերվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված բոլոր ուղղություններով հետեւողական եւ գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով: